00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավական գործընթացներ կան. Սանոսյանը` սեյսմակայուն շենքեր կառուցելու անհրաժեշտության մասին

Գնել Սանոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Գնել Սանոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է խորհրդային տարիներին կառուցված շենքերը մոտ 10 տարում փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության ներկայիս նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահ է` Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու ներկայիս նորմատիվները չեն համընկնում։ Այս մասին Սանոսյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ։
Սուքիասյանը նկատեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերն անհրաժեշտ է մոտ 10 տարվա ընթացքում փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության նոր նորմերին։
«Մեր տարածաշրջանը երկրաշարժերի վտանգով լի է, և պարբերաբար գրանցվում են նմանատիպ դեպքեր։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է 7 բալ լինել, և շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով։ Հետո Սպիտակի երկրաշարժի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, ու շենքերը չեն համապատասխանում ստանդարտներին։ Այստեղ կարևոր է նաև այն, թե երբ են կառուցվել շենքերը, դրանց մաշվածությունը և այլն»,– նշեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարը շեշտեց, որ ՀՀ ողջ տարածքում կան ոչ սեյսմակայուն շենքեր և դրանց մեծ մասը Երևանում է։ Ելնելով որոշ շենքերի տվյալ պահի կարգավիճակից, արբերաբար գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ դուրս են բերվել, նորն է կառուցվել, մարդիկ այնտեղ են տեղափոխվել։
«Այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ ոչ թե 1, այլ մի քանի շենք գույքագրվում է, որ նմանատիպ կարգավիճակ ունեն: Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է ծրագիր իրականացնել` վթարային շենքերը քանդել ու նորերը կառուցել»,– ասաց Սանոսյանը։
Նա վստահեցրեց, որ սա բավական լավ ծրագիր է ու նմանատիպ ծրագրերը կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ կան։ Այս պահին դրանցից ակտիվ է Աջափնյակում իրականացվող ծրագիրը։
Նա ընդգծեց, որ այսօր նոր կառուցվող շենքերը սեյսմիկ անվտանգության նորմատիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ բազմաթիվ իրավական գործընթացներ են տարվում, փոփոխություններ կան։ Այսօրվա ընդհանուր նորմատիվներում հաշվի են առնվում բոլոր ստանդարտները` կլինի դա պետական շինարարություն` դպրոցներ, մանկապարտեզներ կամ այլ վարչական շենքեր, ինչպես նաև բնակարանաշինության մեջ։
Լրահոս
0