00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կառավարությունը փոխում է «Սևանի մասին» օրենքը. մասնագետը ռիսկեր է նկատում

Կառավարությունը փոխում է «Սևանի մասին» օրենքը. մասնագետը ռիսկեր է նկատում
Բաժանորդագրվել
Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը չի բացառում, որ օրենքը փոխվում է Սևանի հետ կապված որոշ գործընթացներ մասնագետների ու հանրության աչքից հեռու իրականացնելու համար։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոխել «Սևանի մասին» օրենքը։ Իրավական ակտերի նախագծերի էլեկտրոնային հարթակում հրապարակված նախագծով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում պետական լիազորված մարմին է սահմանվում շրջակա միջավայրի նախարարությունը։
Բացի այդ, նախարարությանն է վերապահվելու նաև Սևանի տարեկան ծրագիրը հաստատելու լիազորությունը` ջրառի, ձկան որսի ծավալների և այլ միջոցառումների վերաբերյալ։
Եթե գործող օրենքով թե՛ տարեկան ծրագիրը, թե՛ դրանում կատարվող բոլոր փոփոխությունները նախարարության առաջարկով հաստատվում ու փոփոխվում են կառավարության որոշմամբ, ապա նոր օրենքով այդ ամենը հաստատվելու է նախարարի որոշմամբ, իսկ կառավարությանը միայն հաշվետվություն է ներկայացվելու կատարված աշխատանքների մասին։
Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը, որը նախկինում նաև բնապահպանության նախարարին կից մասնագիտական կոլեգիայի անդամ էր, «Սևանի մասին» օրենքի փոփոխությանը դեմ չէ, բայց վերապահումով։

«Եթե նախարարությունն իր ֆունկցիաները ճիշտ է կատարում, ծառայում է իր վրա դրված խնդիրների իրականացմանը, եթե նախարարության աշխատակիցները ազնիվ են, նվիրված են մեր երկրին, Սևանին և այլն, ապա այստեղ ոչ մի վատ բան չկա։ Դա նույնիսկ ողջունելի կլիներ, քանի որ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ չէր լինի։ Բայց եթե նախարարությունը չի համապատասխանում իր դիրքին ու այն խնդիրներին... Մենք նույնիսկ կառավարությանը չենք վստահում, նախարարությանը ինչպե՞ս վստահենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մասնագետը չբացառեց, որ օրենքը փոխվում է որոշ գործընթացներ մասնագետներից ու հանրությունից ծածուկ իրականացնելու համար, այնպես, ինչպես ժամանակին նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով լուծարվեց մասնագետներից կազմված կոլեգիան, որի հետ քննարկվում էին ոլորտի կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման տարբերակները։
Սևանա լճի մակարդակը 14 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
«Ո՞նց կարող է հանրությունը չիմանալ, թե նախարարությունն ինչ է անում։ Ես դա չեմ պատկերացնում։ Դա սխալ որոշում է, եթե նախարարությունը պետք է միանձնյա որոշի ու հանրությանը տեղյակ չպահի»,– ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Սևանի մասին» գործող օրենքի համաձայն` շրջակա միջավայրի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 1-ին տասնօրյակը մշակում և կառավարության հաստատմանն է ներկայացնում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների հաջորդ տարվա տարեկան ծրագիրը, ինչը նաև ՀՀ բյուջետային գործընթացի մաս է կազմում։
Ձկնային և խեցգետնային արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները հաստատվում են նախորդ տարվա դեկտեմբերին։ Դրանց հնարավոր փոփոխությունները տարվա ընթացքում ևս կատարվում են կառավարության որոշումներով։ Նույնը վերաբերում է նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալներին ու ժամանակացույցին։
Օրենքում առաջարկվող փոփոխությունները շրջակա միջավայրի նախարարությունը հիմնավորում է հենց այս գործընթացի պարզեցմամբ` նշելով, որ ցանկացած փոփոխության դեպքում կառավարությունը համապատասխան փոփոխություն է կատարում նաև արդեն հաստատված տարեկան ծրագրում, ինչը, օրինագծի հեղինակների կարծիքով, թղթատար ու ժամանակատար գործընթաց է։
Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
Լրահոս
0