https://arm.sputniknews.ru/20230208/qpn-azh-artaqin-haraberutjunneri-handznazhvoghvovi-nakhagahi-pashtvonum-arajadrec-ir-teknatsuin-55054386.html
ՔՊ–ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իր թեկնածուին
ՔՊ–ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իր թեկնածուին
Sputnik Արմենիա
Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել է կառույցի աշխատանքի հետ կապված իր առաջնահերթությունները։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T15:45+0400
2023-02-08T15:45+0400
2023-02-08T15:55+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
թեկնածու
հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
սարգիս խանդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604122_0:49:1600:949_1920x0_80_0_0_ab540eaf9b56d53e1ca14d208e0d92fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։«Անհրաժեշտ է հնարավորինս ակտիվ կերպով բարձրացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և Լեռնային Ղարաբաղում դրա պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին հարցը։ Պետք է հիմնվել եռակողմ հայտարարության և ՀՀ խորհրդարանի մեսիջների վրա»,– ասաց Խանդանյանը։ՔՊ-ն ՄԻՊ թեկնածուի հարցում շարունակում է փնտրտուքը. Արտակ Զեյնալյանը կինքնառաջադրվի՞Հաջորդ հարցը, որը կարևորում է Խանդանյանը և պատրաստվում է աշխատել դրա լուծման ուղղությամբ, ադրբեջանական գերությունից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձն է։ Պատգամավորի առաջնահերթությունների թվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների ճակատագիրը պարզելը։Խանդանյանը մեջբերեց մի հատված ՔՊ ծրագրից, ըստ որի պետք է մշակել հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու բանաձև։ Նա նշեց, որ լիովին համաձայն է դրա հետու կողմ է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։Խանդանյանը խոստացավ մշտապես կապի մեջ լինել հայ դիվանագետների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։Նշենք, որ մինչ այս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Աղաջանյանը։ 2023 թվականի հունվարի 27-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604122_101:0:1521:1065_1920x0_80_0_0_779ce657d4dab90822eafae4ca5caaac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածու, հանձնաժողով, աժ (ազգային ժողով), սարգիս խանդանյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածու, հանձնաժողով, աժ (ազգային ժողով), սարգիս խանդանյան
ՔՊ–ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իր թեկնածուին
15:45 08.02.2023 (Թարմացված է: 15:55 08.02.2023) Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել է կառույցի աշխատանքի հետ կապված իր առաջնահերթությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։
«Անհրաժեշտ է հնարավորինս ակտիվ կերպով բարձրացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և Լեռնային Ղարաբաղում դրա պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին հարցը։ Պետք է հիմնվել եռակողմ հայտարարության և ՀՀ խորհրդարանի մեսիջների վրա»,– ասաց Խանդանյանը։
Հաջորդ հարցը, որը կարևորում է Խանդանյանը և պատրաստվում է աշխատել դրա լուծման ուղղությամբ, ադրբեջանական գերությունից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձն է։ Պատգամավորի առաջնահերթությունների թվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների ճակատագիրը պարզելը։
«Միջազգային շփումների ժամանակ կարևոր է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից 2021-2022 թթ. մեր տարածքների օկուպացման խնդրի մասին, ինչպես նաև խոսել ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած պատերազմական հանցագործությունների և դրանց հետևանքների մասին»,– ընդգծեց պատգամավորը։
Խանդանյանը մեջբերեց մի հատված ՔՊ ծրագրից, ըստ որի պետք է մշակել հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու բանաձև։ Նա նշեց, որ լիովին համաձայն է դրա հետու կողմ է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Խանդանյանը խոստացավ մշտապես կապի մեջ լինել հայ դիվանագետների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։
Նշենք, որ մինչ այս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Աղաջանյանը։ 2023 թվականի հունվարի 27-ին նա
հրաժարականի դիմում է ներկայացրել։