https://armeniasputnik.am/20230208/siriajum-shurj-300-hazar-mard-agheti-pattsharvov-lqel-en-irenc-tnery-55065600.html
Սիրիայում շուրջ 300 հազար մարդ աղետի պատճառով լքել են իրենց տները
Սիրիայում շուրջ 300 հազար մարդ աղետի պատճառով լքել են իրենց տները
Սիրիայի շրջաններից մի քանիսը լրջորեն տուժել են երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Երկրի տարածքում բազմաթիվ շինություններ են փլուզվել։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T17:57+0400
2023-02-08T17:57+0400
2023-02-08T17:58+0400
սիրիա
երկրաշարժ
տուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/07/54986830_0:160:3072:1888_1920x0_80_0_0_24a051c509490e7d556daa9c26cf5cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սիրիայում ավերիչ երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս տվյալը հայտնել է Սիրիայի մունիցիպալ կառավարման նախարար և արտակարգ օգնության հարցերի բարձրագույն կոմիտեի ղեկավար Հուսեյն Մահլյուֆը։«Երկրաշարժի պատճառով 298 829 մարդ է փախել տներից», – ասել է նա։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/07/54986830_171:0:2902:2048_1920x0_80_0_0_532430413c8da2754a7b7c506f836af6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, երկրաշարժ, տուն
Սիրիայում շուրջ 300 հազար մարդ աղետի պատճառով լքել են իրենց տները
17:57 08.02.2023 (Թարմացված է: 17:58 08.02.2023) Սիրիայի շրջաններից մի քանիսը լրջորեն տուժել են երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Երկրի տարածքում բազմաթիվ շինություններ են փլուզվել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սիրիայում ավերիչ երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս տվյալը հայտնել է Սիրիայի մունիցիպալ կառավարման նախարար և արտակարգ օգնության հարցերի բարձրագույն կոմիտեի ղեկավար Հուսեյն Մահլյուֆը։
«Երկրաշարժի պատճառով 298 829 մարդ է փախել տներից», – ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։