Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

© Sputnik / Сертач КаярԹուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքները
Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժը տեղի է ունեցել Ղահրամանմարաշ քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժը գրանցվել է 376 հազար բնակչություն ունեցող Ղահրամանմարաշ քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։
Լրահոս
0