00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի կազմակերպած «Հյուսիսային հոսքերի» պայթյունը «Պոլիշինելի գաղտնիքն» էր

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոց«Հյուսիսային հոսք»
«Հյուսիսային հոսք» - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
«Հյուսիսային հոսք»
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի վերլուծաբանը կարծում է, որ «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ամերիկացի լրագրողի հոդվածը կարող է XXI դարի գլխավոր աշխարհաքաղաքական սկանդալը դառնալ։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Երեկ համաշխարհային մամուլում այնպիսի հզոր ռումբ պայթեց, որ հարյուրավոր մետրանոց օվկիանոսի ալիքներն անգամ չէին կարողանա թաքցնել այդ պայթյունը։ Առանց որևէ չափազանցության՝ ականավոր և չափազանց վաստակավոր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը սեփական կայքում հրապարակել է հետաքննություն, որը կարող է XXI դարի գլխավոր աշխարհաքաղաքական սկանդալը համարվել։
Հերշը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցին, մանրամասն նկարագրում է ռուս-եվրոպական «Հյուսիսային հոսք -2» մայրուղային գազատարի վրա ահաբեկչության նախապատրաստումն ու անցկացումը։ Ներկայացված զեկույցում ամեն ինչ չափազանց հետաքրքիր է։
Օրինակ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Պենտագոնի զինվորականների և ԿՀՎ գործակալների հետ դեռ 2021 թվականին է սկսել ծրագրել գազատարի պայթեցումը, այսինքն՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ։ Ժամանակը պատահական չէր ընտրվել։ 2021-ին ավարտվել էր հոսքի գծային մասի շինարարությունը և սկսվել էին շահագործման ու հանձնման աշխատանքները, այսինքն՝ գազի ֆիզիկական մատակարարումը կարճ ժամանակի հարց էր։ Վաշինգտոնում հասկացան, որ Գերմանիան և եվրոպական երկրների խումբը լուռ սաբոտաժի է ենթարկում Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու պահանջները և մտադիր է ավելացնել ռուսական գազի գնումները։
Կառավարության կողմից գործողությունը ղեկավարում էին պետքարտուղար Էնթոնի Բլիկենը և նրա տեղակալը՝ դեռ Կիևի Մայդանից ժամանակներից հայտնի Վիկտորիա Նուլանդը։ Գործնական աշխատանքը վստահված էր ԿՀՎ-ի ղեկավար Բիլ Բըրնսին։
Հերշը գրում է, որ ի սկզբանե ծրագիրը զուտ ռազմական բնույթ էր կրում։ Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն առաջարկել էին խորքային զինամթերքով ռումբի հարված հասցնել, ռազմածովային հրամանատարությունը ուզել էր գազատարը պայթեցնել սուզանավից արձակված տորպեդայի օգնությամբ։ Երկու տարբերակներն էլ ի վերջո մերժել էին, քանի որ ռուսական դիտարկման միջոցներով կարելի էր հեշտությամբ հայտնաբերել գազատարի վերևում թռչող հարվածային ինքնաթիռը, տորպեդաները նույնպես հեշտ էր հայտնաբերել:
Այդ պատճառով որոշում է կայացվել գազատարը պայթեցնել հեռահար ականներով, ինչի համար ներգրավվել է մարտական լողորդների մի խումբ, որը լիցք է տեղադրել ՆԱՏՕ-ի BALTOPS 22 պլանային զորավարժությունների ժամանակ։ Իրենց էլ ավելի պաշտպանելու և կասկածները ցրելու համար պայթեցման գործողությունը վստահել են նորվեգական կողմին։ Ինչպես հայտնի է, բոլոր ռազմանավերն ու ինքնաթիռները լքել են զորավարժությունների գոտին, միայն մի քանի օր անց Բալթյան ջրերի մութ խորքում երեք պայթյուն է որոտացել։ Քողարկումը լավ է արվել։
Չափազանց ուշագրավ են հետաքննության մեջ նկարագրված երկու կետերը։
Նախ՝ անձամբ ԱՄՆ նախագահը շատ լավ գիտեր բուն գործողության մասին։
Ուրվականներին պարբերաբար բարևող Ջո Բայդենը չկարողացավ իրեն զսպել և բացահայտեց հույժ գաղտնի տեղեկատվությունը: Փետրվարի 7-ին, այսինքն՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ուղիղ երկու շաբաթ առաջ, Բայդենը բաց տեքստով հայտարարեց, որ եթե ռուսական բանակը հատի Ուկրաինայի սահմանը, «Հյուսիսային հոսք-2»-ը կոչնչացվի։
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, խոսել էր Վիկտորիա Նուլանդը։ Նա հայտարարել էր, որ գազատարը երբեք չի գործարկվի, և ավելի լավ կլիներ, որ ռուսները դրանով ոչ թե գազ, այլ օղի մատակարարեին։
Երկրորդը՝ գաղտնի ալիքներով ծրագրվող պայթյունի մասին տեղեկացրել են առավել շահագրգիռ երկրների ղեկավարներին, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ընդ որում, դա ներկայացվել է որպես մեծագույն բարիք։
«Հյուսիսային հոսք-2»-ը պայթեցվել է սեպտեմբերի 22-ին, իսկ արդեն հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Բլինկենը բառացիորեն ասել է. «Վերջապես Եվրոպան կկարողանա ազատվել իր լիակատար կախվածությունից էժան ռուսական գազից, որը Պուտինը որպես կայսերական զենք է օգտագործում»։
Իրականում, վերը նկարագրված ամեն ինչը Պոլիշինելի գաղտնիք էր և միայն հետաքննության արդյունքներով հայտնի դարձավ։ Ընդամենը մի քանի օր առաջ Դանիան պաշտոնապես հրաժարվեց ռուսական կողմին ծանոթացնել այդ հետաքննության արդյունքներին, և եթե Սեյմուր Հերշի տեղեկատվական ռումբը չլիներ, ամեն ինչ այդպես էլ կմնար ակնհայտ, բայց իրավաբանորեն չհաստատված մակարդակի վրա։
Պարզ է, որ այժմ արևմուտքում հսկայական արշավ է ծավալվելու հոդվածի հեղինակին վարկաբեկելու համար։ Ճիշտ է, այդ հարցում որոշակի բարդություն կա։
Սեյմուր Հերշը պարզապես լրագրող չէ. նա արևմտյան լրագրության իսկական կուռքն ու հիմնասյունն է։ Նրա աշխատանքներն ուսումնասիրվում են համալսարաններում՝ որպես ազատ և անկախ լրագրության օրինակ, դրանք հրատարակվում են հսկայական տպաքանակներով։ Հենց Հերշն էր 1970 թվականին հանրության համար բացահայտել Վիետնամի Սոնգմի գյուղում տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը։ Դրանից մեկ տարի առաջ ամերիկացի զինվորներն այնտեղ բռնաբարել, խոշտանգել, ապա գնդակահարել են 504 խաղաղ բնակչի, որոնցից 210-ը երեխաներ են եղել։ Դրան հաջորդած հետաքննությունը ցույց է տվել, որ գյուղում զինվորականներ կամ զենք չի եղել, ու տեղի ունեցածն ուղղակի անասնական դաժանության ակտ էր։ Իր աշխատանքի համար Հերշը Պուլիտցերյան մրցանակ է ստացել, իսկ պատերազմի բոլոր հանցագործներին արդարացրել են։ Միայն լեյտենանտ Ուիլյամ Քելլին է երեք տարվա տնային կալանքի ենթարկվել, այնուհետև ներում է ստացել կառավարության կողմից:
Հերշի նյութերը հնարավոր չէ անտեսել նաև այն պատճառով, որ, բացի լրագրության ոլորտում գլխավոր մրցանակից, նա չորս անգամ պարգևատրվել է Ջորջ Փոլկ մրցանակով (Լոնգ-Այլենդի համալսարանի կողմից շնորհվում է լավագույն լրագրողներին), Մարդու իրավունքների ոլորտում Լետելյեր-Մոֆիտի մրցանակով, ինչպես նաև Սեմ Ադամսի մրցանակով: Այն հանձնվում է միայն հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք բարեխիղճ են, օրինակ՝ այն ժամանակին ստացել է Էդվարդ Սնոուդենը։ Այսպիսով, Սեյմուր Հերշը ոչ միայն լրագրող է, այլ մի մարդ, որի համագործակցությունը հետախուզական ծառայությունների հետ անհնար է հերքել, ինչը ավելի մեծ կշիռ է հաղորդում նրա բացահայտմանը:
Ես իսկապես ուզում եմ այս ազնիվ ու համարձակ մարդուն մաղթել դիմակայել գալիք փոթորկին: Քանի որ, ըստ ամերիկյան ավանդույթի, բոլոր նման մարդիկ հանկարծամահ են լինում կամ բանտ ընկնում, քանի որ հանկարծակի պարզվում է, որ քառասուն տարի առաջ նրանք բռնաբարել են սպասուհուն։
Լրահոս
0