00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երևանը պետք է դարձնել ավիացիոն հաբ. «Արմավիայի» նախկին ղեկավար

Բելույան. Արդեն ժամանակն է, որպեսզի մեր օդանավակայանը որոշ չափով ընդլայնվի
Բաժանորդագրվել
«Արմավիայի» նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցին։
Արդեն ժամանակն է, որպեսզի մեր օդանավակայանը որոշ չափով ընդլայնվի, ու Երևանը դառնա ավիացիոն հաբ, որտեղ ժամանած ինքնաթիռները ճանապարհը շարունակեն դեպի Միջին Ասիա և այլ տարածաշրջաններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Արմավիայի» նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ և քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը, ինչը նախարարի համոզմամբ` թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք ու ավելացնել թռիչքների և ուղղությունների թիվը։
«Մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք պարտավոր ենք օգտագործել այդ նպաստավոր հանգամանքը և այնպես անենք, որ անհամեմատ շատ ուղևորներ գան–գնան` օգտվելով «Զվարթնոց» օդանավակայանից։ Ընդլայնման հետ կապված նախագիծն անպայման պետք է իրականացվի, դա շատ ճիշտ քայլ է։ Երբ Էռնեկյանը կառուցում էր նոր շենքը, դեռ այն ժամանակ թողել է հնարավորություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում շենքը կողքից ավելի մեծանա ու ընդլայնվի»,– նշեց Բելույանը։
Նրա կարծիքով` աշխարհաքաղաքական վիճակը և՛օգնում է, և՛ վնասում, քանի որ մի կողմից ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով շատերը գալիս են Հայաստան, կամ մնում են, կամ այստեղից մեկնում այլ երկրներ, իսկ մյուս կողմից մեր տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է ու պատերազմի հավանականությունն էլ մեծ է։
«Այդուհանդերձ համոզված եմ, որ մեզ մոտ իրավիճակը կլավանա և ուղևորների հոսքը կմեծանա, ինչը նույնպես նախադրյալ է օդանավակայանի ընդլայնման համար։ Արդեն նախատեսված է նոր մասնաշենքը մեծացնել ու հասցնել մինչև հին օդակայանի VIP շենքը։ Ուղևորահոսքի ավելացման դեպքում մեզ պարտադիր անհրաժեշտ կլինի նաև երկրորդ թռիչքուղի»,– ասաց Բելույանը։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2022 թվականի ինը ամիսներին գերազանցել է 2 մլն 636 հազարը, ինչը 255 հազարով ավելին է, քան ամբողջ 2021 թվականի ցուցանիշը։
«Սա պատմական պահ է»․ Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել
Հիշեցնենք` 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
Լրահոս
0