00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է վերադառնալ 2018թ. Փաշինյանը նիստի է հրավիրում յուրայիններին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Բաժանորդագրվել
Կառավարության վերջին նիստը որոշ հարցեր է առաջ բերել, որոնց պատասխանները Sputnik Արմենիան փորձել է գտնել ոլորտի փորձագետների օգնությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարով իշխանության եկած քաղաքական ուժն իրականում կոռուպցիայի դեմ չի պայքարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Եթե ցանկություն կա պայքարելու կոռուպցիայի դեմ, կառավարության ղեկավարը նախ պետք է առանձին խորհրդակցություն անցկացներ ու հրավիրեր ոչ թե մեկ ՀԿ–ի ներկայացուցչի, այլ նաև մյուս ՀԿ–ներին, որովհետև առանձին խորհրդակցությունն ու կառավարության նիստը միանգամայն տարբեր բաներ են։ Բայց քանի որ Հայաստանի իշխող քաղաքական ուժն այլևս ինստիտուցիոնալ տարբերություններ չի դնում, և ամբողջ կառավարման համակարգը, հասարակական կազմակերպությունները և այլ կառույցները մեկ անձին սպասարկող համակարգի մասն են հանդիսանում, իր համար արդեն տարբերություն չկա` դա կառավարության նիստ է, թե ինչ–որ հարցի նվիրված առանձին քննարկում»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին մասնակցելու էր հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, նաև կառավարությանը չենթարկվող պետական 2 կառուցների ղեկավարների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին ու Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ հասկանալու, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը 3 միավորով նվազել և Հայաստանը միջազգային ռեյտինգում հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն։
Արմեն Բադալյանի համոզմամբ` կոռուպցիան Հայաստանում արդեն համակարգային խնդիր է` անկախ նրանից, թե վարչապետը ում կհրավիրի կառավարության նիստում ելույթ ունենալու, ու ինչ կհայտարարի։
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար, նրա խոսքով, իշխանությունը պետք է առնվազն հետևի մամուլում հրապարակվող փաստերին` պետական պաշտոնյաների ձեռ բերած գույքի, թանկարժեք հարսանիքների ու խնջույքների, մեկ անձից գնման ընթացակարգերով շահած պետական մրցույթներում հաղթած պաշտոնյաների մտերիմների մասին, նաև հետաքննի ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառի։
Անընդունելի է, որ հակակոռուպցիոն միջազգային ռեյտինգներում հետընթաց է արձանագրվել. Փաշինյան
Հակառակ դեպքում, Բադալյանի համոզմամբ, Հայաստանը շարունակելու է հետընթաց գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում։
«Որովհետև իշխանության եկած ուժն արդեն ձեռք է բերել ունեցվածք, ձեռք է բերել գումար, և սկսվել է պետական ունեցվածքի բաշխման, կապիտալի կուտակման երևույթը, որը կար հետխորհրդային Հայաստանում ու ամբողջ ԽՍՀՄ տարածքում` 90- ականներին։ Հիմա նորից նույնը կրկնվում է»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին թե՛ Հայաստանում, ու թե՛ այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների կարևոր դրդապատճառներից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է եղել, որը հանրության լայն զանգվածներին մասնակից է դարձրել հեղափոխական գործողություններին։ Բայց իշխանության եկած ուժերը, որպես կանոն, համակարգային խորքային փոփոխություններ չեն իրականացնում։
«Եթե դու պայքարը համարժեք չես տանում 3 ուղղություններով` հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և կոռուպցիայի դեմ պատիժ, այլ ավելի շատ շեշտը դնում ես պատժիչ գործողությունների վրա, ապա, բնականաբար, այդ գործընթացը կիսատ–պռատ է լինելու մշտապես»,– ասաց Ատովմյանը։
Փորձագետի խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չի կարող լինել։ Երևույթի դեմ պայքարում իշխանությունն ու հասարակությունը պետք է միավորեն ցանկություններն ու ուժերը։
«Մեզ մոտ այդ մենթալիտետը կա, երբ տեսականորեն մարդիկ ուզում են, որ դատարանները լինեն անկաշառ, աշխատեն արդար։ Բայց հենց հարցը հասնում է իրենց, արդեն սկսում են մտածել ինչ–որ ձևով, ծանոթի միջոցով գործը շահելու մասին։ Այսինքն` մենք նաև մենթալիտետի խնդիր ունենք, ինչը կրթական մեխանիզմներով պետք է փոփոխվի»,– ասաց Ատովմյանը։
Ի դեպ, կառավարության հիշյալ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, թե դատական իշխանության անկախության հետ կապված մենք խնդիր չունենք։ Բայց քանի որ դատարան գնացած գործերը ձգձգվում են տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի, մարդկանց ընկալումը փոխվում է:
Դատարանների հետ իր փաստաբանական գործունեության ընթացքում անմիջական շփում ունեցող Մարատ Ատովմյանը չբացառեց, որ դատարաններում դեռևս հանդիպում են և՛ որոշակի կոռուպցիոն ազդեցություններ, և՛ դատավորների պրոֆեսիոնալիզմից եկող խնդիրներ։ Նրա խոսքով` դատական համակարգում այսօր բավական տարածված պրակտիկա է, երբ համանման հիմքերով ներկայացված երկու դատական հայցերից մեկը մի դատավորը վարույթ է ընդունում, մյուսը` մերժում։
«Բայց իմ փաստաբանական պրակտիկայից ելնելով կարող եմ ասել, որ ունենք նաև շատ դրական դեպքեր, երբ ինձ հաջողվել է միանգամայն օրինական ճանապարհով, առանց որևէ կոռուպցիոն պահերի, գործեր շահել պետական մարմինների դեմ, ինչը ինձ բերում է այն համոզման, որ, այնուամենայնիվ, բավականաչափ անկախություն մեր դատարաններն ունեն։ Բայց, իհարկե, չենք կարող բացառել նաև հակառակ դեպքերը»,– ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է գործերի ձգձգումներին, Մարատ Ատովմյանը խնդիրը դիտարկում է թե՛ օբյեկտիվ,ու թե՛ սուբյեկտիվ տեսանկյունից։ Նրա խոսքով` կան դատավորներ, որոնց վարույթում միաժամանակ 4-5 հազար գործ է քննվում։ Մարատ Ատովմյանը նաև հիշեցնում է` դատարանը միայն դատավոր չէ, այլև գրասենյակները, որոնց աշխատանքը ևս չի կարելի անտեսել դատական համակարգի աշխատանքը գնահատելիս։
Մարատ Ատովմյանի խոսքով` շատ կարևոր է հասկանալ, թե ինչ իրական նպատակ կա կոռուպցիայի դեմ պայքարի հիմքում` իրական բարեփոխումնե՞րը, թե՞ միջազգային կառույցների գնահատականները։
«Եթե քո ուշքումիտքը միայն լավ ռեյտինգ գրավելն է միջազգային համաթվերում, դա կարող է բերել աշխատանքի իմիտացիայի, իսկ եթե քեզ հետաքրքրում են իրական բարեփոխումները, դու արդեն կենտրոնանում ես դրա վրա։ Օրինակ` երբ որ Հոնկոնգը, Սինգապուրը, Հարավային Կորեան հակակոռուպցիոն բարեփոխումներ էին անում, միջազգային համաթվեր չկային, չկային նաև շատ ու շատ այլ միջազգային մեխանիզմներ, գուցե չեն եղել նաև կոռուպցիոյի դեմ պայքարի միջազգային կառույցներ։ Բայց մարդիկ որոշել են, նպատակը դրել են, համալիր ձևով իրար հետ փոխկապակցված բոլոր ոլրտները բարեփոխել են, ու առավելագույնը 30-35 տարվա մեջ որակական լրիվ այլ արդյունք են ապահովել»,– ասաց մեր զրուցակիցը։
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
Նշենք, որ կառավարությունում այսօր` փետրվարի 9–ին կազմակերպված քննարկման ընթացքում Հոկտանյանը նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի 3 միավորով նահանջի 70 տոկոսի պատճառը եղել են պետական տարբեր ատյաններին բիզնեսի կատարած ապօրինի վճարները և ֆինանսաօլիգարխիկ խմբերի կողից օրենսդիր ու գործադիր իշխանություններին թելադրվող իրավական կարգավորումները:
Առաջին պատճառի գոյությունը Նիկոլ Փաշինյանն ընդունեց` ասելով. «Բիզնեսը տարբեր ապօրինի վճարումներ է իրականացնում տարբեր պետական մարմինների, մենք դրա մասին գիտենք, որովհետև 2022-ին մենք մի քանի հիշարժան ձերբակալություններ, կալանավորումներ ունեցել ենք»:
Իսկ երկրորդ պատճառը քննարկման մասնակիցներն ուղղակի անտեսեցին։
Նշենք, որ նույն ուսումնասիրության համաձայն` 2012-2018 թվականներին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 33-37 տեղերում էր։ 2018–ի հեղափոխությունից հետո ցուցիչը կտրոկ բարձրացավ` 2019-ին հասնելով 42–ի, 2020-ին` 49–ի։ 2021-ին աճը կանգնեց, իսկ 2022-ին 3 միավոր նահանջ գրացվեց։
Ուսումնասիրության հեղինակների կանխատեսմամբ` եթե նահանջը չդադարի, Հայաստանը շուտով կվերադառնա 2018-ի մակարդակին։
Լրահոս
0