00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն չի հասկանում, թե ինչ է ուզում Հայաստանը և որոնք են հայկական ազգային շահերը. Տոկարև

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի դրոշները դիվանագիտական մեքենայի վրա
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները դիվանագիտական մեքենայի վրա - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները դիվանագիտական մեքենայի վրա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետը նշում է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը և չի փորձում Հայաստանին «քաշել» որևէ միության մեջ, որին Երևանը չի ուզում անդամակցել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ հրամաններ արձակել Հարավային Կովկասում և հայ հասարակությանը ասել՝ ինչ անել, մտադիր չէ նաև պաշտոնանկ անել քաղաքական առաջնորդներին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը:
«Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի անբաժանելի մասն է, իսկ Հարավային Կովկասը` Ռուսաստանի ազգային շահերի անմիջական պրոյեկցիան», – ասել է քաղաքագետը:
Նշելով, որ Հարավային Կովկասի և ողջ հետխորհրդային տարածքի պահպանումը տեղավորվում է Ռուսաստանի ազգային շահերի մեջ, փորձագետն ընդգծել է, որ դա ամենևին չի նշանակում, որ Հարավային Կովկասի պետությունները կառավարվում են անմիջապես Մոսկվայից։
Մատնանշելով հայ-ռուսական նորմալ հասարակական, քաղաքական և մարդկային հարաբերությունների առկայությունը՝ Տոկարևը նշում է, որ այս պահին ռուսական կողմը չի հասկանում, թե ինչ է ուզում Հայաստանը և որոնք են հայկական ազգային շահերը։
Վեկտորի հարց չկա. Սիմոնյանը` ԵՄ պաշտոնյայի այցի և ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
«Ո՞րն է ձեր արտաքին քաղաքական կողմնորոշումը հարցին տարբեր պատասխաններ կստանաք, եթե դիմեք տարբեր հասարակական-քաղաքական ուժերի։ Հարցին, թե ո՞վ պետք է ապահովի ձեր անվտանգությունը, երեք պատասխան կստանաք՝ Իրան, Ֆրանսիա և Ռուսաստան։ Արդյո՞ք խաղաղապահները պետք է մնան Ղարաբաղում հարցին, դուք կրկին տարբեր պատասխաններ կստանաք։ Ի՞նչ եք նախատեսում անել Ղարաբաղի հետ, այստեղ էլ տարբեր պատասխաններ կան։ Ամենատխուրն այն է, որ իշխող ուժը մի տեսակետ ունի, ժողովուրդը՝ այլ, իսկ ընդդիմությունը՝ բոլորովին այլ, ուստի ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է ուզում Հայաստանը», – ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում անգամ չկա հստակ համախմբված դիրքորոշում այն մասին, որ Երևանը չի ցանկանում հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Ավելին, տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ չհամախմբված նարատիվը Հայաստանում տարածում են մարդիկ, որոնց չի կարելի ծայրահեղականանվանել՝ պետական ապարատի որոշ ներկայացուցիչներ և առանձին լրատվամիջոցներ են, որոնք ուղղակիորեն փոխկապակցված չեն իշխանությունների հետ, սակայն Մոսկվայում շատ լավ հասկանում են, թե ինչպես է ձևավորվում նրանց օրակարգը։
Հայաստանի իշխանության կողմից ռուս-հայկական երկխոսության մասով համակարգային աշխատանքի չկա, ինչը, փորձագետի խոսքով, տարակուսանք է առաջացնում Մոսկվայում: ՀՀ ղեկավարությունը համաձայնեցնում է այցերն ու փաստաթղթերը, իսկ հետո դրանք խզվում կամ չեղյալ են հայտարարվում, ինչը որոշակի խնդիրներէ առաջացնում երկկողմ հարաբերություններում և դժվարություններ` այս կամ այն կարևոր հարցերի հետագա առաջմղման համար։
ՌԴ–ից դեպի ՆԱՏՕ վեկտորի փոփոխությունը կբերի Հայաստանի կործանման. Շարմազանով
«Որոշակիություն է պետք, պետք է ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը Լեռնային Ղարաբաղում։ Գիտակցում են արդյո՞ք Հայաստանում այն աղետի չափը, որը, Աստված մի արասցե, կգա, եթե շարունակվի Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը հայկական վերնախավի՝ դեպի արևմուտք շրջադարձի ֆոնին։ Հասկանում է արդյո՞ք հայ հասարակությունը, թե ինչ պատմական և հումանիտար աղետ է սպասվում Հայաստանին այս քաղաքականության շարունակման դեպքում»,- ասելէ Տոկարևը։
Ընդ որում, Ռուսաստանում գիտակցում են, որ հայ հասարակության մեջ տարակուսանք կա կապված այն բանի հետ, թե ինչպես է ՌԴ-ն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի իր պարտավորությունները և ինչպես է ընդհանուր առմամբ պաշտպանում Հայաստանին։
Ռուս փորձագետը նշում է, որ ՌԴ-ում նույնպես հասկանում են, որ Հայաստանն ազատ երկիր է, ունի իր կամքը, նրա հետ դժվար է խոսել, բայց պետք է պայմանավորվել։
«Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, իսկ հայերի դերը Ռուսաստանում մեծ է։ Ռուսաստանը չի կարող կորցնել Հարավային Կովկասը։ Անշուշտ, սեղանին կա սցենար, որն առաջ է մղվում հայկական վերնախավի մի մասի կողմից. դա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է, Լեռնային Ղարաբաղից և Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից հրաժարումն ու ռուսական ռազմաբազայի դուրսբերումը», - ավելացրել է փորձագետը։
Նրա խոսքով՝ նման սցենարն ամբողջությամբ հակասում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերին։
Լրահոս
0