00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժի դեպքում վիճակն աղետալի կլինի. մասնագետները` անբարեխիղճ կառուցապատողների մասին

© Sputnik / Andranik GhazaryanЕреванская новостройка
Ереванская новостройка - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
Շինարարության ոլորտի մասնագետները հուսով են, որ կկարողանան ստիպել պետական համակարգին աչքաթող չանել ոլորտի խնդիրները, որպեսզի կառուցապատողները բարեխիղճ լինեն, իսկ բնակիչներն էլ` այնքան գիտակից, որ շենքի հիմնական պատերը չվնասեն։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Չնայած նրան, որ Հայաստանը 1988 թվականի երկրաշարժից հետո փոփոխել է սեյսմիկ նորմատիվների պահանջները` 7 բալից դարձնելով 9–ը, այնուամենայնիվ կան անբարեխիղճ կառուցապատողներ, որոնք վտանգի տակ են դնում բնակչության կյանքը։ Շինարարության ոլորտի մասնագետները այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրին այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ հնարավոր երկրաշարժի դեպքում։
«Էլիտ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Մկոյանի խոսքով` ծերացող բնակֆոնդի խնդիրն այսօր շատ արդիական է Հայաստանում, քանի որ շինությունների շատ մեծ մասը չի համապատասխանում այսօրվա սեյսմիկ նորմատիվներին։
«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքը միգուցե այդքան աղետալի չլիներ, եթե շենքերը նախատեսված լինեին ոչ թե 7, այլ 9 բալի համար։ Միայն թե Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում սեյսմիկ գոտին ավելի ցածր ռիսկայնության էր համարվում։ Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ նորմատիվները բարձրացվեցին»,- ասաց Մկոյանը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մարդկային գործոնը, թե բնակիչներն ինչպես են վերաբերվում իրենց շենքերին։ Շատ հաճախ մարդիկ խախտում են շենքի ընդհանուր կառուցվածքը` փոփոխություններ կատարելով առանց համապատասխան թույլտվության։
© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Մկոյան
Генеральный директор компании Элит Груп Давид Мкоян на пресс-конференции по теме состояния жилого фонда Армении (10 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Դավիթ Մկոյան
«Մի քանի տարի առաջ Թբիլիսիում մի շենք փլուզվեց, քանի որ բնակիչները վնասել էին կրող պատերը, նման իրավիճակ էր նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ, որը եթե չլիներ, միգուցե այդքան մարդ չզոհվեր»,– ասաց նա։
Մկոյանն ընդգծեց, որ շենքի ներսում ցանկացած փոփոխություն կատարելիս անպայման պետք է կարծիք հարցնել համապատասխան ինժեներից, կառուցապատողից կամ ուղղակի ոլորտի մասնագետից, որը կհուշի` արդյոք տեղին է այդ փոփոխությունը, կարելի է այդ պատը վնասել, թե ոչ։
Հետխորհրդային Հայաստանում շինարարական նորմերը բավականին խստացվել են. սեյսմոլոգ
«El Holding» ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյան էլ իր հերթին նշեց, որ կան անբարեխիղճ կառուցապատողներ, որոնք փորձում են խուսափել պետության սահմանած նորմատիվներից և շատ մեծ շահույթ են ստանում դրանից։
© Sputnik / Asatur YesayantsԱվետիս Խախամյան
Основатель компании El Holding Аветис Хахамян на пресс-конференции по теме состояния жилого фонда Армении (10 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Ավետիս Խախամյան
«Օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տեսանք` ինչպես փլուզվեցին նորակառույց շենքերը։ Այսինքն` կարելի է հասկանալ, թե այնտեղ որքան անբարեխիղճ են եղել կառուցապատողները։ Այսօր Հայաստանում նմանատիպ պատկեր է»,–ասաց Խախամյանը։
Նրա խոսքով` երբ վթարային շենքի կողքին նոր շենք են կառուցում, այն արդեն իսկ վտանգի տակ է հայտնվում։ Կամ երբ 11–հարկանի շենքը տարիներ հետո դառնում է 16-18–հարկանի, պետությունը նույն ինժեներին, կառուցապատողին պետք է հարցնի, թե արդյոք շինթույլտվություն ունեցել են 18–հարկանի շենքի համար։
«Զարմանում եմ նաև այն բնակիչների վրա, որոնք թույլ են տալիս, որ իրենց շենքի վերևում շենք գոյանա...Իրավիճակը խորքային հասկանալու համար բավական է վերևից նայել Երևանին։ Պետք չէ զարմանալ, եթե հնարավոր երկրաշարժի դեպքում մենք ունենանք ավելի շատ մարդկային զոհեր»,–ասաց նա։
Բիզնես խորհրդատու, «SIGNUM» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Մանուկովան էլ իր հերթին ընդգծեց, որ մարդիկ չգիտեն երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ վարքականոնները։
«Այստեղ ոչ միայն պետական համակարգի վերահսկողությունը և անբարեխիղճ շինարարի խնդիրն է, այլ նաև բնակչությանն իրազեկելու»,–ասաց նա։
© Sputnik / Asatur YesayantsՆիկա Մանուկովա
Основатель и генеральный директор консалтинговой компании Summit Ника Манукова на пресс-конференции по теме состояния жилого фонда Армении (10 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Նիկա Մանուկովա
Բնակիչները պետք է համապատասխան գիտելիք ունենան ու անհրաժեշտության դեպքում խուճապի չմատնվեն։ Եթե շենքը համապատասխանում է սեյսմիկ նորմատիվներին, ապա երբեմն շենքի բարձր հարկերում գտնվելու դեպքում մարդը շատ ավելի անվտանգ է, քան շենքից դուրս, որտեղ կարող են ամեն վայրկյան շենքեր փլուզվել։
Իսկ թե ինչպես իմանալ` որ կառուցապատողից բնակարան ձեռք բերել, մասնագետների խոսքով, շատ պարզ է, բավական է գոնե մեկ անգամ այցելել շինհրապարակ, տեսնել աշխատակիցներին, նրանց համազգեստը կամ արդեն նորակառույց շենքի երեսպատմանը ուշադրություն դարձնել։ Եթե 1-2 տարի անց նորակառույցի երեսպատման սալիկները թափվում են, ապա կարելի է արդեն ենթադրել, թե ինչքանով է բարեխիղճ եղել կառուցապատողը։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 9 հայ է մահացել. Էստուկյան
Լրահոս
0