00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհնար էր անտարբեր մնալ. Փաշինյանը` Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժի մասին

© Photo : official site of the President of RAՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահ է, որ տարածաշրջանում մեր երկրի հարատևությունն ապահովելու համար կարևոր է երկրների հետ հարաբերությունների որակը փոխելը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թուրքիայում և Սիրիայում շատ մեծ աղետ է տեղի ունեցել, և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նախագահը վարչապետին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետ կապված նրա մոտեցման համար` նկատի ունենալով ոչ միայն Սիրիային, այլև Թուրքիային և՛ ցավակցելը, և՛ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնելը։
«Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել»,– նշել է նախագահ Խաչատուրյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին` իրենց կայացրած որոշումներին այդպես վերաբերվելու համար։ Նա կարևորել է նախագահի աջակցությունը կառավարության գործունեությանը։
«Եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել, պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Լրահոս
0