00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այսօր փաստաբանն ինքը պաշտպանության կարիք ունի». Զոհրաբյանը` փաստաբանների ծեծի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրա Զոհրաբյանը «Ազատագրական շարժման» առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ (28 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Արա Զոհրաբյանը «Ազատագրական շարժման» առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ (28 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
Զոհրաբյանը կոչով դիմեց ոստիկանության պետին և ներքին գործերի նախարարին` արագ միջոցներ ձեռնարկել, և այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել ծեծի գործընթացի մեջ, պատասխանատվության ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի են ենթարկել։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստով անչափահասի և ոստիկանության օպեր աշխատողի առերեսման ժամանակ ոստիկանները հոգեբանական ճնշում են փորձել գործադրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։ Նրան ծաղրել են այդ առերես հարցաքննության ժամանակ, հետո այդ պրովոկացիայի արդյունքում փաստաբանին դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել, ծեծել են ու հայհոյել։ Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են ծեծել հայհոյել»,– պատմեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` երկար տարիներ փաստաբանների պալատը նման միջադեպի չէր առնչվել։
Դեպքի վայր գնացած Փաստաբանների պալատի նախագահի մոտ ոստիկանության աշխատակիցները փորձել են արդարանալ, որ փաստաբանը ինչ-որ վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար իրենց իրավունք են վերապահել պատժելու։
Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև
«Նույնիսկ եթե այդպես է եղել և փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար կա Փաստաբանների պալատ, որտեղ կարող են դիմել»,–ասաց Զոհրաբյանը։
Նա կոչով դիմեց ոստիկանության պետին և ներքին գործերի նախարարին արագ միջոցներ ձեռնարկել, և այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել ծեծի գործընթացի մեջ կոնկրետ գնահատական տալ և քրեաիրավական գնահատականից զատ, առնվազն նրանց լիազորությունները կասեցնել։
«Նրանք չենք կարող ոստիկաններ լինել։ Մի իրավիճակ է, որ փաստաբանը, որը երկար ժամանակ կրթություն և մասնագիտական հմտություն է ստանում, որպեսզի քաղաքացուն պաշտպանի, այսօր ինքը պաշտպանության կարիք ունի և ոստիկանների կողմից կարող է բիրտ ուժի թիրախ դառնալ»,–հավելեց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց, որ պալատը տրամադրված է այս հարցով ամեն ինչ ձեռնարկել, որպեսզի մեղավորները պատասխան տան։
Փաստաբանի հարազատներին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
0