https://armeniasputnik.am/20230210/arevmutqn-u-kievy-qishnevin-drdum-en-hrazharvel-chezvoqutjunic-rd-agn-55150000.html
Արևմուտքն ու Կիևը Քիշնևին դրդում են հրաժարվել չեզոքությունից. ՌԴ ԱԳՆ
Արևմուտքն ու Կիևը Քիշնևին դրդում են հրաժարվել չեզոքությունից. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոլդովայի չեզոքությունից հրաժարվելը ձեռնտու է Քիշնևի այն ուժերին, որոնք, հակառակ հայտարարություններին, կողմ են մերձդնեստրյան խնդրի... 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T12:29+0400
2023-02-10T12:29+0400
2023-02-10T12:32+0400
ռուսաստան
մոլդովա
արևմուտք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արևմուտքն ու Կիևը դրդում են Քիշնևին հրաժարվել չեզոքությունից, ինչը խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:«Որոշ ժամանակ առաջ նույնը տեղի էր ունենում հենց Ուկրաինայի հետ, որի հետքերով այսօր տանում են Մոլդովան», - ասել է նա:ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆԴիվանագետի խոսքով՝ չեզոք կարգավիճակը միշտ եղել ու մնում է հանրապետության անվտանգության և ներքին կայունության գրավականը: Նա հիշեցրել է, որ Մոլդովայի քաղաքացիների ու քաղաքական ուժերի զգալի մասը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ սերտ կապերի պահպանման կողմնակից է:«Չեզոք կարգավիճակի ապամոնտաժումը երկրի ազգային անվտանգության խարխլում կնշանակի․.. Նաև խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա, քանի որ Մերձդնեստրի բնակիչներն իրենց չեն ասոցացնում Ռուսաստանի դեմ հանդես եկող դաշինքների հետ», - ավելացրել է նա։Մերձդնեստրյան հակամարտության գոտում խաղաղություն են պահպանում համատեղ խաղաղապահ ուժերը, որոնց մեջ ընդգրկված են ՌԴ 402 զինծառայողներ, 492 մերձդնեստրյան, 355 մոլդովական և 10 ուկրաինական ռազմական դիտորդներ: Խաղաղապահները ծառայությունն իրականացնում են 15 ստացիոնար հենակետերում և անցակետերում, որոնք տեղակայված են անվտանգության գոտու առանցքային հատվածներում։
մոլդովա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, մոլդովա, արևմուտք
ռուսաստան, մոլդովա, արևմուտք
Արևմուտքն ու Կիևը Քիշնևին դրդում են հրաժարվել չեզոքությունից. ՌԴ ԱԳՆ
12:29 10.02.2023 (Թարմացված է: 12:32 10.02.2023) ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոլդովայի չեզոքությունից հրաժարվելը ձեռնտու է Քիշնևի այն ուժերին, որոնք, հակառակ հայտարարություններին, կողմ են մերձդնեստրյան խնդրի ուժային լուծմանը:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արևմուտքն ու Կիևը դրդում են Քիշնևին հրաժարվել չեզոքությունից, ինչը խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
«Որոշ ժամանակ առաջ նույնը տեղի էր ունենում հենց Ուկրաինայի հետ, որի հետքերով այսօր տանում են Մոլդովան», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ չեզոք կարգավիճակը միշտ եղել ու մնում է հանրապետության անվտանգության և ներքին կայունության գրավականը: Նա հիշեցրել է, որ Մոլդովայի քաղաքացիների ու քաղաքական ուժերի զգալի մասը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ սերտ կապերի պահպանման կողմնակից է:
«Չեզոք կարգավիճակի ապամոնտաժումը երկրի ազգային անվտանգության խարխլում կնշանակի․.. Նաև խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա, քանի որ Մերձդնեստրի բնակիչներն իրենց չեն ասոցացնում Ռուսաստանի դեմ հանդես եկող դաշինքների հետ», - ավելացրել է նա։
Մերձդնեստրյան հակամարտության գոտում խաղաղություն են պահպանում համատեղ խաղաղապահ ուժերը, որոնց մեջ ընդգրկված են ՌԴ 402 զինծառայողներ, 492 մերձդնեստրյան, 355 մոլդովական և 10 ուկրաինական ռազմական դիտորդներ: Խաղաղապահները ծառայությունն իրականացնում են 15 ստացիոնար հենակետերում և անցակետերում, որոնք տեղակայված են անվտանգության գոտու առանցքային հատվածներում։