https://armeniasputnik.am/20230210/gegharvesti-ev-marzakan-dprvocneri-usucichnery-karvogh-en-minchev-100-000-dram-havelavtshar-stanal-55148854.html
Գեղարվեստի և մարզական դպրոցների ուսուցիչները կարող են մինչև 100 000 դրամ հավելավճար ստանալ
Գեղարվեստի և մարզական դպրոցների ուսուցիչները կարող են մինչև 100 000 դրամ հավելավճար ստանալ
Առաջին փուլում ատեստավորման կարող են դիմել դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչներն ու ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T12:17+0400
2023-02-10T12:17+0400
2023-02-10T12:17+0400
հայաստան
ուսուցիչ
աշխատավարձ
ժաննա անդրեասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/28/20/282020_0:150:3111:1900_1920x0_80_0_0_f6df5d268187006ecf628c79bd89276a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում երաժշտական ու մարզական դպրոցների ուսուցիչները ատեստավորումից հետո կմատուցեն ավելի որակյալ ծառայություններ և կստանան ավելի բարձր աշխատավարձ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Անդրեասյանի խոսքով` առաջին փուլում ատեստավորման կարող են դիմել դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչներն ու ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ Նա չբացառեց, որ այս տարի կլինի նաև երկրորդ փուլ, որը ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կտա նաև մյուս մասնագետներին։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ այս նախագծում բազմաթիվ թերություններ կան։Ըստ նրա` 24–ժամյա ռեժիմում նման կարևոր օրենքները, որոնք վերաբերում են հանրային կյանքի կարևոր դաշտերի կարգավորմանը, քննարկելն ու ընդունելը ճիշտ չէ։Հապճեպ որոշում, թե կադրերի «գլխատում». ատեստավորման նոր փուլը կմեկնարկի գարնանըՆշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Երևանում սպորտային կազմակերպություններից 12-ը գործել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը՝ «Հայաստան» մարզական միության, 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ–ի ենթակայությամբ։ Սպորտային կազմակերպություններում մարզվել է 42 980 մարզիկ, նրանցից 7516-ը՝ աղջիկներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/28/20/282020_190:0:2921:2048_1920x0_80_0_0_6873a9c264446ab2943c939309b789ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ուսուցիչ, աշխատավարձ, ժաննա անդրեասյան
հայաստան, ուսուցիչ, աշխատավարձ, ժաննա անդրեասյան
Գեղարվեստի և մարզական դպրոցների ուսուցիչները կարող են մինչև 100 000 դրամ հավելավճար ստանալ
Առաջին փուլում ատեստավորման կարող են դիմել դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչներն ու ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում երաժշտական ու մարզական դպրոցների ուսուցիչները ատեստավորումից հետո կմատուցեն ավելի որակյալ ծառայություններ և կստանան ավելի բարձր աշխատավարձ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կգործի լրավճարի 3 սանդղակ, ատեստավորման արդյունքում 70 -79 տոկոս արդյունք ցուցաբերած անձինք կստանան 60 000 դրամ հավելավճար` առանց հարկերի, 80-89 տոկոս արդյունքի դեպքում` 80 000 դրամ, 90-100 տոկոսի պարագայում` 100 000 դրամ»,– նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` առաջին փուլում ատեստավորման կարող են դիմել դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչներն ու ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ Նա չբացառեց, որ այս տարի կլինի նաև երկրորդ փուլ, որը ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կտա նաև մյուս մասնագետներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ այս նախագծում բազմաթիվ թերություններ կան։
Ըստ նրա` 24–ժամյա ռեժիմում նման կարևոր օրենքները, որոնք վերաբերում են հանրային կյանքի կարևոր դաշտերի կարգավորմանը, քննարկելն ու ընդունելը ճիշտ չէ։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Երևանում սպորտային կազմակերպություններից 12-ը գործել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը՝ «Հայաստան» մարզական միության, 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ–ի ենթակայությամբ։ Սպորտային կազմակերպություններում մարզվել է 42 980 մարզիկ, նրանցից 7516-ը՝ աղջիկներ։