00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
17:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
17:19
10 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
19:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
19:19
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Թուրքիայում նախատեսված ընտրությունները հետաձգվեն. ԶԼՄ

© Sputnik / Сертач КаярԹուրքիա
Թուրքիա - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Թուրքիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ավերիչ երկրաշարժերի պատճառով Թուրքիայում նախատեսված համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Duvar» թերթին, որն իր հերթին մեջբերում է թուրքական ընդդիմադիր «Iyi parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը:
Ավելի վաղ ընտրությունների հնարավոր հետաձգման մասին հայտնել էր «Bloomberg» գործակալությունը։
«Լրագրողը հարցրել է` երկրաշարժը կազդի՞ ընտրությունների ամսաթվի վրա, ընտրությունները կհետաձգվե՞ն արտակարգ դրություն մտցնելուց հետո։ Աքշեները դժգոհ դեմքով պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին, հավանաբար կհետաձգվեն մինչև հունիսի 18-ը»», - թերթը ներկայացնում է երկխոսությունը։
Պարբերականը ենթադրում է, որ երկրի խորհրդարանը կարող է որոշել ընտրությունները հետաձգել մեկ տարով։
«Աքշեները չի սպասում, որ խորհրդարանը նման որոշում կկայացնի։ «Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան»»,-քաղաքական գործչի խոսքը մեջբերում է թերթը։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում նա կօգտագործի նախագահի լիազորությունները: Էրդողանի լիազորությունները բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանագրից 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։ Էրդողանն առաջիկա ընտրություններում լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ չի հայտարարել, թե ով է լինելու իրենց թեկնածուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ
Լրահոս
0