Մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա. «Իրավունք»

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը
Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրատվամիջոցի տեղեկություններով` Սուրեն Պապիկյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա։ Տեղեկությունը հայտնում է «Իրավունք» թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
«Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, և երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին»,– գրում է թերթը։
Նշվում է, որ Փաշինյանը Պապիկյանին խոստացել է «ոչ փոշոտ աշխատանք»` բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել, 3–ը տեղափոխվել էին Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
Լրահոս
0