00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն կարող է միայն ողջունել Երևան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունը. Զախարովան նշել է պայմանը

© Sputnik / ScreenshotՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է բոլոր գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով` Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը։

«Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում նշմարվում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- կարծում է Զախարովան:

Նա նշել է, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձևաչափի շրջանակում 2020 թվականից մեկնարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման առանցքային գործընթացները։
Ինչ վերաբերում է Անդրկովկասի ձևաչափերին, ապա նա մատնանշել է «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
«Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա կօգնի հարթել նրանց միջև հակասությունները, զարգացնել առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։
Նա կրկին ընդգծել է «3+3» հարթակի զգալի ներուժը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար։
ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համոզել Վրաստանին. Լավրովը` «3+3» ձևաչափի մասին
Լրահոս
0