https://armeniasputnik.am/20230210/siriajum-teghi-unecats-erkrasharzhic-tuzhel-e-naev-hajkakan-surb-anna-ekeghecin-55146849.html
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին
Լուսանկարներից երևում է, որ եկեղեցին էական վնասներ է կրել։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T11:42+0400
2023-02-10T11:42+0400
2023-02-10T11:44+0400
սիրիա
երկրաշարժ
եկեղեցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0a/55144888_0:431:720:836_1920x0_80_0_0_af35941d6c53271734f3202805fc1ce5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիե գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։Նշվում է, որ Արամ Ա–ն կապ է հաստատել տեղի հայոց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանի և համայնքային պատասխանատուների հետ։«Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն են ցուցաբերում 7 կենտրոններում ապաստանած հայերին` նրանց առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելով։ Արդեն իսկ սկսվել է վնասված տների հաշվառումը»,–ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0a/55144888_0:276:720:816_1920x0_80_0_0_9d774686ab217ffd65ee71aa52cae489.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, երկրաշարժ, եկեղեցի
սիրիա, երկրաշարժ, եկեղեցի
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին
11:42 10.02.2023 (Թարմացված է: 11:44 10.02.2023) Լուսանկարներից երևում է, որ եկեղեցին էական վնասներ է կրել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիե գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Նշվում է, որ Արամ Ա–ն կապ է հաստատել տեղի հայոց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանի և համայնքային պատասխանատուների հետ։
«Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն են ցուցաբերում 7 կենտրոններում ապաստանած հայերին` նրանց առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելով։ Արդեն իսկ սկսվել է վնասված տների հաշվառումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։