00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական ուժերի կողմից ռուս ռազմագերիների գնդակահարման տեսանյութն իսկական է. ՄԱԿ

© Sputnik / Джина МунՄԱԿ–ի շտաբ բնակարանը Նյու Յորքում
ՄԱԿ–ի շտաբ բնակարանը Նյու Յորքում - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ը տեղյակ է նաև սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված մեկ այլ տեսանյութի մասին, որը ներառում է առաջին միջադեպի լրացուցիչ կադրեր:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը կարծում է, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում ուկրաինացի զինվորները մահապատժի են ենթարկում ռուս ռազմագերիներին, իսկական է, և ոչինչ չի արդարացնում այդ արարքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Մարթա Հուրտադոն։
«Մենք տեղյակ ենք այս տեսանյութի մասին և կարծում ենք, որ այն իսկական է»,-ասել է նա:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հետ գերիների փոխանակման և այլ հարցեր
Հուրտադոն հավելել է, որ ՄԱԿ-ը տեղյակ է նաև սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված մեկ այլ տեսանյութի մասին, որը ներառում է նախնական միջադեպի լրացուցիչ կադրեր, ինչպես նաև, ըստ երևույթին, ցուցադրում է ուկրաինացի զինվորի, որը խոստովանում է սպանությունը և փորձում արդարացնել այն՝ պնդելով, որ զոհերը հրաժարվում էին հանձնվել, կամ որ նրանք «Վագներ» ռազմական խմբի մաս էին կազմում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են գերեվարված 10 ռուս զինծառայողների։
Տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի են հանձնվել և պառկած են գետնին, համացանցում հայտնվել էր նոյեմբերի 18-ին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։
Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպը ցուցադրական, հանդուգն հանցագործություն էր անվանել և հայտարարել էր, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Իսկ տեսանյութը խորհուրդը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ։
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից գերեվարված ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարության փաստով։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 350-րդ օրը։
Լրահոս
0