00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզո՞ւմ ես պահպանել իշխանությունը՝ ընտրիր ամենահեշտ ճանապարհները

© Photo : press office of the Eurasian Economic UnionՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Իմաստուն մարդիկ վաղուց են նկատել՝ եթե իշխանություններն ընտրում են դժվար ու բարդ ճանապարհը, այն կարող է հսկայական օգուտ բերել ժողովրդին, բայց բավական վտանգավոր է հենց իշխանավորների համար։
Իսկ հեշտ ճանապարհը, անկասկած, կամրապնդի իշխանության դիրքերը, բայց բացի վնասից, ուրիշ ոչինչ չի տա ժողովրդին և երկրին։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ աշխարհի բազմաթիվ պետություններում իշխանությունները նախընտրում են հենց ամենահեշտ ճանապարհները։ Այս իմաստով, Հայաստանի ներկա իշխանություններն ամենևին բացառություն չեն։
Ուզո՞ւմ ես պահպանել իշխանությունը՝ ընտրիր ամենահեշտ ճանապարհները
Կա երկու բարդ ճանապարհ՝ Ղարաբաղի հիմնախնդիր և խաղաղություն։ Կարո՞ղ եք նշել գոնե մի պստիկ, շատ պստիկ հաջողություն, որը մեր իշխանությունները ձեռք են բերել այս ուղղություններով։ Ընդ որում, մտադիր չեմ հիշեցնել պատերազմը, աննախադեպ մարդկային ու տարածքային կորուստները։ Խոսքն այսօրվա մասին է։ Որևէ իրական հույս կա՞, որ կվերաբացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ո՞րն է այդ հույսը։ Չէ՞ որ նույնիսկ եթե ստորագրվի, այսպես կոչված՝ Խաղաղության պայմանագիրը, Բաքուն ասելու է՝ էլ իրավունք չունե′ք վկայակոչելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանզի Չեխիայի մայրաքաղաքում դուք արդեն միանշանակ ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մեր ինքնիշխան տարածքում մենք իրավունք ունենք անելու ինչ կցանկանանք՝ առանց հայցելու Հայաստանի կամ որևէ այլ պետության համաձայնությունը։
Հիմա՝ երկրորդ դժվար ճանապարհի մասին։ Խոսքը հենց այդ դեռ չկնքված, բայց արդեն բազմաչարչար դարձած Խաղաղության պայմանագրի մասին է։ Խոստովանենք՝ շատերս զարմանք ապրեցինք, երբ ամիսներ առաջ հայաստանցի պաշտոնյաները լուրջ-լուրջ հայտարարեցին, որ այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Բնականաբար, ոչինչ չստացվեց։ Ավելին, գնալով ամեն ինչ ավելի ու ավելի անհասկանալի է դառնում։ Կողմերն ինչ-որ նոր առաջարկներ են փոխանակում, որոնց բովանդակությունը այլևս չի հրապարակվում։
Հենց օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Նպատակահարմար չի բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը, քանի որ խոսքը բանակցային գործընթացի մասին է»։ Կներե′ք, բա էդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե հրապարակվեցին Ադրբեջանի 5 առաջարկները, և Հայաստանը շտապեց հավաստիացնել, որ դրանք բոլորն էլ ընդունելի են։ Ինչո՞ւ հրապարակվեցին Հայաստանի 6 առաջարկները, և Ադրբեջանը անմիջապես հայտարարեց, որ դրանք անընդունելի են։ Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ այս ճանապարհն էլ այնքան բարդ է, որ խոստացված Խաղաղության դարաշրջանը նույնիսկ չի էլ ուրվագծվում։
Փոխարենը իշխանությունները շատ կոնկրետ ու շոշափելի հաջողություններ են արձանագրում «նախկինների» դեմ անզիջում պայքարում և լրագրողների կյանքը բարդացնելու բնագավառում։
Կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց ենք գրանցել, բայց գոնե «անհամեմատ ավելի լավ ենք ապրում»
«Նախկիններ» ասելով, այս անգամ նկատի ունեմ պաշտպանության նախարարության նախկին ղեկավարներին։ Ընդամենը թվարկեմ։ Արդեն գրեթե մեկուկես տարի է, ինչ ճաղերի հետևում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այս շաբաթ հայոց խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հինգշաբթի օրը գլխավոր դատախազությունը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ, շարունակվում է պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի քրեական գործով դատավարությունը, և վերջապես, մինչև հիմա Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկով մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Համաձայնե′ք, տպավորիչ պատկեր է։ Ո՞վ կհամարձակվի պնդել, թե այս ուղղությամբ իշխանությունները ոչինչ չեն արել։
Բայց ինձ՝ լրագրողիս, ամենից շատ հետաքրքրեց հատկապես կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի այն ուրույն ճանապարհը, որն առաջարկում են իշխանությունները։
Երևի գիտեք, որ օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կենտրոնը հրապարակեց աշխարհի 180 երկրներում կոռուպցիան բնորոշող ցուցանիշների սանդղակը՝ արձանագրելով, որ Հայաստանը հետընթաց է ապրել։ Հիմա պարզվում է, որ մեղավորներից մեկը, ինչպես կռահում եք, մենք ենք՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս։ Տարբեր պաշտոնյաների վերաբերյալ մեր հրապարակումներով շատ որոշակի տրամադրություններ ենք ձևավորում։ Առաջ ասում էին՝ «գաղջ մթնոլորտ եք ստեղծում»։ Եվ ինչպե՞ս պայքարել մեր դեմ՝ շատ պարզ, ասվեց կառավարության նիստում, ուղղակի պաշտոնյաները պետք է անմիջապես դատի տան լրագրողներին։
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Իսկ օտարերկրյա հեղինակավոր մասնագետները տարբեր բարդ եղանակներ են առաջարկում իրենց հետազոտություններում, հորդորում են իշխանություններին սերտորեն աշխատել լրագրողների հետ, սպառիչ տեղեկատվություն տրամադրել նրանց, միասին ստուգել ու ճշտել փաստերը։ Ի՜նչ միամիտն են բայց։ Չգիտեն էլ, որ շատ ավելի հեշտ ու ազդեցիկ միջոց կա՝ դատի տալ, ու վե′րջ։
Լրահոս
0