Երևանում և մարզերում փրկարարները 9 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունАрмянские спасатели вызволили из заносов 9 машин и 10 человек
Армянские спасатели вызволили из заносов 9 машин и 10 человек  - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փրկարարները Երևանում և երեք մարզում 9 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 10-11-ը 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մեքենաներն արգելափակված են եղել Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից և համապատասխան օգնություն ցուցաբերել 10 քաղաքացու:
Երևանի կենտրոնում լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» 25-ամյա վարորդը ձերբակալվել է
Լրահոս
0