Փետրվարի 13-ից Wildberries–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի

© Sputnik / Asatur YesayantsОдин из пунктов онлайн магазина Wildberries в Ереване
Один из пунктов онлайн магазина Wildberries в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վերավաճառքով զբաղվող Wildberries առցանց խանութը փետրվարի 13-ից վճար կգանձի պատվերների հանձնման կետերում տրվող պոլիէթիլենային տոպրակների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում ընկերության հաղորդագրությանը։
«Եթե պատվերների հանձնման կետերում ձեզ տոպրակ անհրաժեշտ լինի ապրանքի համար, փետրվարի 13-ից դուք այն կկարողանաք գնել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի (40-100 դրամ) և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
Wildberries–ը 2004 թվականից գործող ռուսական խոշորագույն առցանց խանութ է։ Ընկերության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում` Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը։
ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել տոպրակների վաճառքի արգելքը
Լրահոս
0