00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի փրկարարները Ադիյամանի փլատակներից 2 երեխա են դուրս բերել

© Photo : Facebook / Garo Paylan - Կարօ ՓայլանՀայ ու թուրք փրկարարներն աղետի գոտում
Հայ ու թուրք փրկարարներն աղետի գոտում - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2023
Հայ ու թուրք փրկարարներն աղետի գոտում
Բաժանորդագրվել
Փայլանը հիշեցրել է, որ այսօր որոնողական աշխատանքների 7-րդ օրն է։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի փրկարար ջոկատների համագործակցության արդյունքում Ադիյամանի փլատակներից երկու երեխա է դուրս բերվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։
«Յոթերորդ օրը երկու հրաշք տեղի ունեցավ։ Ադիյամանի փլատակներից 2 աղջիկ են դուրս բերել։ Զորակցությունը կյանք է»,– գրել է Փայլանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
Լրահոս
0