Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH / Սեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2023
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տեղեկություններով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ոչ ոք չի տուժել։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մասնագետները երկու երկրաշարժ են գրանցել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա գործակալությունը։
4,6, ապա 3,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գոմի գյուղում, որի բնակչությունը կազմում է ավելի քան 1000 մարդ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Էպիկենտրոնի խորությունը եղել է 8 կմ։
Նախօրեին 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել երկրի նույն հատվածում։
Լրահոս
0