«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցվել է

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընկերությունում հրդեհային անվտանգությանն առնչվող մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացվել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի ընկերությունում՝ հրդեհային անվտանգության խախտումների վերացման համար 2022-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու համար։
«Պարզվել է, որ ընկերությանը պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այդ թերություններն անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, և հենց դա է հիմք ընդունվել նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշման հարցում։
Կոշիկները պահվել են արտադրամասում. Արարատում կասեցվել է հացի փռի աշխատանքը
Լրահոս
0