00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երկրաշարժից հետո Հայաստանի և Ստամբուլի առևտրական շրջանակների միջև որևէ բան չի փոխվել

Երկրաշարժից հետո Հայաստանի և Ստամբուլի առևտրական շրջանակների միջև որևէ բան չի փոխվել
Բաժանորդագրվել
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն այդ երկրի հետ առևտուր իրականացնող հայ գործարարների ծրագրերի վրա։
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն այդ երկրի հետ առևտուր իրականացնող հայաստանյան գործարարների գործունեության վրա բացասաբար չի ազդել, քանի որ մեր հայրենակիցները հիմնականում աշխատում են Ստաբուլի հետ, որը հեռու է երկրաշարժի էպիկենտրոնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Հայաստան–Թուրքիա առևտուրը տեղի է ունենում գլխավորապես Ստամբուլի և նրա շրջակայքում գտնվող արդյունաբերական կենտրոնների հետ, իսկ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի կենտրոնական ու հարավային հատվածներում։ Հայաստանի և Ստամբուլի առևտրային շրջանակների միջև որևէ բան չի փոխվել։ Բիզնես գործունեություն ծավալող գործարաններն ու ընկերությունները բնականաբար որևէ խնդրի առջև չեն կանգնել։ «Fly One» և «Pegasus» ավիաընկերություններն իրենց հերթին նույնպես անխափան իրականացնում են իրենց չվերթները»,– տեղեկացրեց Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով` երկրաշարժի առաջին երկու օրերին կար որոշակի անհանգստություն, սակայն ամեն ինչ փարատվեց, կյանքը Ստամբուլում նախկինի պես շարունակվում է, և հայաստանյան գործարարները շարունակում են նախանշված ծավալներով առևտուր իրականացնել թուրքական կողմի հետ։ Ստամբուլից գալիս է հումքը, հագուստը, պատրաստի արտադրանքը։
Անդրադառնալով այն հարցին, թե Արևելյան Միջերկրական տարածաշրջանի ամենախոշոր՝ Իսկենդերունի նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված մեծ հրդեհի պատճառով չեն տուժել արդյոք հայ բեռնափոխադրողները, Իսպիրյանն ընդգծեց, որ այդ հարցում նույնպես անհանգստանալու հիմքեր չկան։
«Գուցե Հայաստանից հատուկենտ մարդիկ օգտվում են այդ նավահանգստի ծառայություններից, սակայն հայ առևտրականները հիմնականում բեռնափոխադրումներն իրականացնում են Մերսինի նավահանգստի միջոցով»,– նշեց մեր զրուցակիցը։
Երևանից Ստամբուլ մեկնեց FlyՕne–ի առաջին ինքնաթիռը. քանի հայ է մեկնում Թուրքիա և ինչու
Իսպիրյանն ասաց, որ երկու երկրների միջև ավիափոխադրումներ տեղի են ունենում դեռ 2001 թվականից, ընդ որում` մեր հայրենակիցներն ինքնաթիռներից օգտվում են գլխավորապես թանկարժեք ու թեթև ապրանքներ տեղափոխելու համար, իսկ շինանույթ ու մեծ ծավալներ ունեցող այլ ապրանքատեսակները ներկրվում են ցամաքային ճանապարհով, որովհետև օդային փոխադրումը շատ թանկ է ու մեծ ծախսեր է պահանջում։
Ըստ Իսպիրյանի` քիչ չեն նաև դեպքերը, երբ հայ գործարարները համադրում են երկու տարբերակները, այսինքն` ապրանքների փոքր քանակն իրենց հետ Հայաստան են բերում ինքնաթիռով, իսկ մնացած մասն ուղարկում են բեռնատարներով։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Նույն երկրաշարժը ավերածություններ է գործել նաև Սիրիայում։
Լրահոս
0