00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեթանոսությո՞ւն, թե՞ կրոնական խաղ. կրակի վրայով թռչելու ու Տեառնընդառաջը տոնելու մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրակի վրայով թռչելու ծեսը պարզապես կրոնական խաղ է, որտեղ հոգևոր բովանդակություն պետք չէ փնտրել։ Իսկ Տեառնընդառաջը տոնելու համար պետք է գնալ պատարագի։
Խարույկ վառել, աղի բլիթ ուտել... Հայկական եկեղեցական տոներում առաջնահերթությունը խախտվել է, մարդիկ ավելի շատ կարևորում են այս խաղերը, քան տոնի իրական խորհուրդն ու պատարագին մասնակցելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Նա աչքի է ընկնում իր համացանցային ակտիվությամբ հատկապես «ՏիկՏոկ» և «Ինսթագրամ» սոցիալական հարթակներում, որտեղ իր առաքելությունը համարում է քրիստոնեության քարոզը, եկեղեցու ասելիքը լսարանին հասցնելը։ Հենց այս հարթակներում էլ փետրվարյան եկեղեցական տոների թոհուբոհի սկսվելուն զուգահեռ նրան բազմաթիվ հարցեր են ուղղվել տոնի ծեսերի վերաբերյալ, և շուրջ 800 հարցից 600-ը աղի բլիթ ուտելուն է վերաբերվել։
«Հարցնում էին՝ հղի կինը պե՞տք է աղի բլիթ ուտի, այրի՞, թե՞ երջանիկ կինը պետք է այն պատրաստի և այլն։ Իհարկե, այս ամենը համատեղելի է եկեղեցական ծեսի հետ, բայց ամեն ինչ պետք է ունենա իր տեղը, եկեղեցական խաղերը պետք է լինեն որպես խաղ»,–ասաց նա։
Նրա խոսքով, յուրաքանչյուր եկեղեցական տոն ունի մի քանի շերտ՝ մշակութային, կրոնական, ազգային, որոնք չպետք է խառնել։ Կրոնական խաղեր կան, որոնք թեպետ վերցվել են հեթանոսությունից, սակայն անհրաժեշտ են եկեղեցուն, ինչպես, օրինակ, Տեառնընդառաջին խարույկ վառելը։ Այն եկեղեցական ծեսերի մեջ է ներառվել դեռ եկեղեցու հաստատվելու տարիներին, որի ժամանակ հեթանոսության և կրակապաշտության դեմ պայքարի ձև ընտրվել է ոչ թե կրակն արգելելը, այլ այն օգտագործելը ի շահ քրիստոնեության։
Խարույկի վրայով թռչելով, հոգևորականի կարծիքով, «ոտնատակ է արվում» հեթանոսների պաշտամունք կրակը։ Հետաբար այս մեթոդով եկեղեցին հաղթանակել է հեթանոսությանը։ Սակայն այսօր եկեղեցական այսպիսի խաղերը դարձել են աղանդավորների հարձակումների առարկա։
«Աղանդավորները հղում են անում Աստվածաշնչին, որտեղ գրված է «Քո զավակներին կրակի միջով չանցկացնես», սակայն նույն Աստվածաշնչում կա մի արտահայտություն՝ «Աստված չկա»։ Իրականում երկու արտահայտություններն էլ կոնտեքստից կտրված են»,-ասաց նա՝ հավելելով, որ աղանդավորական կառույցների հիմնական նպատակը ազգային սովորություններն ու ավանդույթները ամբողջությամբ վերացնելն է, որոնք եկեղեցին դժվարությամբ պահել և հասցրել է 21-րդ դար։
Միևնույն ժամանակ Տավուշի թեմի ներկայացուցիչը հիշեցնում է, որ եկեղեցին ևս դեմ է կռապաշտությանն ու գուշակություններին։ Օրինակ, շատերը հավատում են, որ կրակի վրայով թռչելով՝ կարող են մաքրագործվել կամ բժշկվել։ Եկեղեցին հստակ բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող և այդ խաղին լուրջ վերաբերվելը կարող է վատ հետևանքներ ունենալ հոգևոր և մարմնական առողջության վրա։
«Կրակի վրայով թռչելու ծեսը պարզապես կրոնական խաղ է, որտեղ հոգևոր բովանդակություն պետք չէ փնտրել»,-ընդգծեց Առաքելյանը։
Եկեղեցին ու կրակը. հնի ու նորի միաձուլումը` լուսանկարներով
Նրա դիտարկմամբ՝ հանրության մոտ թյուր կարծիք կա, թե Տեառնընդառաջ տոնը փետրվարի 13–ին սկսվում և վերջանում է։ Սակայն ինչպես Քրիստոսի ծննդյանն է եկեղեցին մեկ օր շուտ պատրաստվում՝ հունվարի 5–ի երեկոյան մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը, այնպես էլ այս դեպքում է տոնի նախորդ օրը եկեղեցին պատրաստվում, իսկ բուն տոնակատարությունը փետրվարի 14–ի պատարագն է։
«Տոնել նշանակում է ոչ միայն թռչել կրակի վրայով, այլ նաև մասնակցել պատարագին։ Եթե կրակի խաղին մասնակցես, բայց չգնաս պատարագին, նշանակում է՝ չես տոնում Տեառնընդառաջը։ Նույն է, ոնց որ պսակադրությանը չմասնակցես, բայց ռեստորան գնաս։ Պատարագը այդ տոնը տոնելու կարևորագույն արարքն է: «Ֆեյսբուքով» իրար օրվա թեմայով Gif–եր ուղարկելու փոխարեն ավելի լավ է մասնակցել պատարագին»,–ասաց նա:
Տոնին առնչվող մեկ այլ հաճախ տրվող հարցերից է՝ արդյոք նշանված զույգերը կարող են տոնել, թե ոչ, ելնելով այն բանից, որ փետրվարի 14-ին կատարվում է նորապսակների օրհնության կարգ։ Հոգևորականը պարզաբանում է, որ Տեառնընդառաջ տոնում են անխտիր բոլորը. այն բոլորի տոնն է։
Լրահոս
0