Հունվարին 78 հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
6 ընկերություն չգրանցված աշխատող պահելու համար տուգանվել է 1 մլն դրամից ավել գումարով, մյուսների տուգանքի չափը համեմատաբար փոքր է եղել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 2023թ. հունվարին հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, տեղեկությունը հայտնել է ՊԵԿ–ը։
Նշվում է, որ հունվարի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 78 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
«Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին առաջադրվել է 27.5 մլն դրամի չափով տուգանք»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 6 ընկերություն տուգանվել է 1 մլն և ավել դրամի չափով, իսկ մյուսները` 750-250 000 դրամ։
Տուգանքով խնդիրը չի վերանում. փողոցային առևտուր իրականացնողների ապրանքը կբռնագրավվի
Լրահոս
0