https://armeniasputnik.am/20230213/margaraji-kamrji-vitshaky-hh-taratsqajin-karavarman-nakhararutjuny-der-chi-stugel-55243767.html
Մարգարայի կամրջի վիճակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի ստուգել
Մարգարայի կամրջի վիճակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի ստուգել
ՀՀ Արմավիրի մարզի սահմանային կամրջով փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T11:25+0400
2023-02-13T11:25+0400
2023-02-13T11:27+0400
թուրքիա
հայաստան
սահման
մարգարա
կամուրջ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45085763_0:0:1415:796_1920x0_80_0_0_b14d7ea1a3f5a8f74633b8606517a541.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի կամրջի վրա ուսումնասիրություններ չի իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում հայ-թուրքական աշխատանքային խմբերի հանդիպումից հետո սահմանից ոչ հեռու Մարգարայի կամրջից նմուշներ են վերցվել։Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ Մարգարայի կամրջով հատել են սահմանը դեպի Թուրքիա և ուղևորվել երկրաշարժից տուժած շրջան։ Մինչ այդ Հայաստանից Թուրքիա է ուղարկվել 27 փրկարար` որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Օդային սահմանը բացվել է 1995 թվականին, ցամաքային ճանապարհի բացման վերաբերյալ բանակցություններ են տարվում։
թուրքիա
մարգարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45085763_7:0:1068:796_1920x0_80_0_0_429ccad23c4b80720f499a5b5a143694.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, հայաստան, սահման, մարգարա, կամուրջ
թուրքիա, հայաստան, սահման, մարգարա, կամուրջ
Մարգարայի կամրջի վիճակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի ստուգել
11:25 13.02.2023 (Թարմացված է: 11:27 13.02.2023) ՀՀ Արմավիրի մարզի սահմանային կամրջով փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի կամրջի վրա ուսումնասիրություններ չի իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում հայ-թուրքական աշխատանքային խմբերի հանդիպումից հետո սահմանից ոչ հեռու Մարգարայի կամրջից նմուշներ են վերցվել։
«Հայտնում ենք, որ Մարգարայի կամրջի ուսումնասիրություններ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից չեն իրականացվել, և կամրջի առկա վիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ Մարգարայի կամրջով հատել են սահմանը դեպի Թուրքիա և ուղևորվել երկրաշարժից տուժած շրջան։ Մինչ այդ Հայաստանից Թուրքիա է ուղարկվել 27 փրկարար` որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Օդային սահմանը բացվել է 1995 թվականին, ցամաքային ճանապարհի բացման վերաբերյալ բանակցություններ են տարվում։