00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր կարծիքը հաշվի չեն առնելու». Մարգարայի բնակիչները` Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին

© Sputnik / Aram NersesyanՄարգարա գյուղը
Մարգարա գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարա գյուղը
Բաժանորդագրվել
Հայաստանից Թուրքիա փետրվարի 11-ին մարդասիրական բեռնատարների անցումն իսկական իրադարձություն դարձավ սահմանամերձ գյուղի համար` կրկին բորբոքելով սահմանի բացման նպատակահարմարության մասին խոսակցությունները։
Երևանից մինչև Արմավիրի մարզի Թուրքիային սահմանակից Մարգարա գյուղ մեկ ժամվա հեռավորություն է։ Այլ գյուղերով անցնող ճանապարհը Երևան-Էջմիածին մայրուղուց դուրս գալուց հետո հիմնականում վատ վիճակում է։ Սակայն ճանապարհին կարելի է նկատել, որ մի քանի տեղ կամուրջներ են վերանորոգում։
© Sputnik / Aram NersesyanՄարգարայի նոր ճանապարհի կառուցումը
Строительство нового моста на дороге, ведущей к селу Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարայի նոր ճանապարհի կառուցումը
Սակայն տեղացիները մեզ ասացին, որ վերանորոգման աշխատանքները սահմանի սպասվող բացման հետ կապ չունեն, դրանք դեռ անցյալ տարի են սկսվել։ Ճանապարհն այս վիճակում է քարհանքերից գրեթե ամբողջ օրն ավազ տեղափոխող բեռնատարների պատճառով։
Մարգարա մտնող ճանապարհը հասնում է անցակետի դարպասներին, որից այն կողմ Թուրքիա տանող կամուրջը փակ է 1993 թվականից ի վեր։ Դարպասի դիմաց կանգնած են ռուս սահմանապահները։ Սահմանը, մասնավորապես կամուրջը, մաքսատան նախկին շենքը և սահմանապահներին լուսանկարել չի կարելի։
© Sputnik / Aram NersesyanՍահմանամերձ Մարգարա գյուղը
Вывеска с надписью Маргара на дороге при въезде в село - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Սահմանամերձ Մարգարա գյուղը
Մեր ժամանման պահին մոտակա տներից տղամարդիկ հավաքվել էին անցակետի դիմաց։ Հարցին, թե ինչու են մարդիկ հենց այստեղ հավաքվել, նրանք սկզբում կասկածամտորեն «ցրում» էին` ասելով «միշտ էլ այստեղ ենք հավաքվում»:
Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Կամուրջը ձգողականության կենտրոն է դարձել, որովհետև մի քանի օր առաջ 30 տարվա ընթացքում առաջին անգամ կարճ ժամանակով սահմանը բացվել էր` Հայաստանը մի քանի բեռնատար մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա այնտեղ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։
© Sputnik / Aram NersesyanՄարգարայի բնակիչները
Село Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարայի բնակիչները
Բեռնատարների անցումը գյուղացիների համար մեծ անակնկալ էր (շատերը համացանցից են իմացել) և լուրջ իրադարձություն։ Այն քչերը, ովքեր նկատել էին սահմանն անցնող բեռնատարներին, մտածել էին, որ օգնությունը Սիրիա է գնում։
Հնաբնակները հիշում են, որ սահմանը գրեթե միշտ կողպած է եղել։ Խորհրդային տարիներին անգամ գյուղ մտնելու համար անցաթուղթ էր պետք։ Իսկ ներկայիս նեղ կամրջի (որով միայն մեկ մեքենա կարող է անցնել) փոխարեն մեծ, կամարներով կամուրջ էր։ Տեղացիներն այն «Նիկոլաևսկի կամուրջ» էին անվանում։
© Photo : Screenshot / The First Channel. NewsՀայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
Кадр из репортажа ОТА о доставке гуманитарной помощи Армении в Турцию - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Հայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
Կամուրջն օգտագործվում էր սահմանապահների բանակցությունների, բռնված սահմանախախտներին հանձնելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ անկախության ժամանակաշրջանին, ապա սահմանը բացվել է, երբ Սիրիան հացահատիկի տեսքով զգալի մարդասիրական օգնություն է ուղարկել վատ վիճակում հայտնված Հայաստան։ Ֆրանսիայի միջնորդությամբ Թուրքիայի հետ սահմանը կարճ ժամանակով բացվել է։ 1990-ականների երկրորդ կեսին ևս մի դրվագ է եղել, երբ բացառության կարգով կամուրջը բացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակից հայ պատվիրակների համար։
© Photo : Screenshot / The First Channel. NewsՀայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
Кадр из репортажа ОТА о доставке гуманитарной помощи Армении в Турцию - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Հայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
Բեռնատարների անցումը գյուղում կրկին բորբոքել է սահմանի բացման նպատակահարմարության մասին խոսակցությունները։
Ոմանք արմատական են տրամադրված և լսել անգամ չեն ուզում սահմանի բացման մասին։ Բայց նախընտրում են տեսախցիկի մոտ չխոսել, խնդրում են չնկարահանել։
© Photo : Twitter / Ruben RubinyanՀայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
Грузовик с гуманитарной помощи из Армении пересекает турецкую границу - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Հայկական բեռնատարների անցումը Մարգարայի կամրջով
«Եթե նույնիսկ վստահ լինեմ, որ հարստանալու եմ, չեմ ուզում ստեղ թուրք մտնի։ Վերջին 30 տարիները ցույց տվեցին, թե ինչի են նրանք ընդունակ, և դա դեռ մեր օրոք։ Իսկ մեր պապերը, որոնք տեսել են 1915 թվականը, մեզ զգուշացնում էին»,-ասում է տղամարդկանցից մեկը։
Մի քանի հոգի միանում են նրան և ասում, որ գյուղացիների մեծ մասը չի ուզում, որ կամուրջը սկսի գործել` «բացվում են մեր թշնամու դարպասները»:
© Sputnik / Aram NersesyanՄարգարայի բնակիչները
Село Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարայի բնակիչները
Նրանցից մի քանի մետր հեռու կանգնած տղամարդիկ այդքան կտրուկ չեն տրամադրված։ Ոմանք հույս ունեն, որ սահմանի բացումը ինչ-որ ակտիվություն կբերի գյուղ, մարդկանց գումար վաստակելու հնարավորություն կտա։ Նրանք բողոքում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը հաճախ ձեռնտու չէ, իսկ գյուղում այլ աշխատանք չկա։
«Միգուցե ժողովուրդը սկսի ավելի լավ ապրել, հող մշակելով այսքան չի տանջվի, այլ աշխատանք կգտնվի։ Հստակ ասել չենք կարող։ Կարող է լավ լինել, կարող է` վատ», -ասում է Քյարամը, որն ամբողջ կյանքում Մարգարայում գյուղատնտեսությամբ է զբաղվել։
© Sputnik / Aram NersesyanЖитель села Маргара Кярам
Житель села Маргара Кярам - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Житель села Маргара Кярам
Զրույցին միանում է նրա համագյուղացի Արտակը, նա բողոքում է գյուղի բարդ կյանքից։
«Մարդիկ պարտքեր ունեն, գյուղում աշխատանք չկա։ Հույսը միայն հողն է, էն էլ ամեն ինչ երկնքից է կախված: Եթե եղանակը վատ է, բերքն ավիրվում է։ Տղամարդկանց 30-40 տոկոսն ամեն օր 60 կմ կտրում, հասնում է Երևան շինարարության վրա աշխատելու կամ խոպան են գնում Ռուսաստան»,-ասում է Արտակը։
Նրա փաստարկը հետևյալն է. առևտուր անում են ամբողջ աշխարհում, փակ սահմանները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Ասում է` որոշ հայեր աշխատում են Ստամբուլում, ոմանք հանգստանում են Անթալիայում։ Եթե սահմանի բացումից հետո հնարավոր կլինի գումար վաստակել հենց գյուղում, ապա ինչու ոչ։
© Sputnik / Aram NersesyanՍահմանամերձ Մարգարա գյուղը
Грузовой автомобиль на дороге в селе Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Սահմանամերձ Մարգարա գյուղը
Բայց ոչ բոլորն են պայծառ հեռանկարներ տեսնում հենց ֆերմերների համար: Ոմանք կարծում են, որ փող աշխատողներ կլինեն, բայց ոչ գյուղացիները։
«Որտեղի՞ց բնակիչներին փող, որ բիզնես անեն։ Ամենաշատը մի հատ փոքր խանութ դնեն, ծխախոտ վաճառեն։ Եթե առևտրի համար լավ հնարավորություն լինի, ապա քաղաքից հարուստները կգան կանեն, կամ բիզնեսը կձևակերպեն տեղացիներից մեկնումեկի անունով»,-ավելացնում է ներկաներից մեկը։
© Sputnik / Aram NersesyanՄարգարայի բնակիչ Զավեն Արամյանը
Житель села Маргара Завен Арамян - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարայի բնակիչ Զավեն Արամյանը
Երիտասարդ գյուղատնտես Զավեն Արամյանն իր տարբերակն է առաջարկում` սահմանը բացվի առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թուրքական նախապայմանների և Սյունիքով «միջանցք» տրամադրելու և միայն երրորդ երկրներ մեկնելու համար։
«Միայն թե այնպես չլինի, որ թուրքական ապրանքը լցվի Հայաստան։ Այդ դեպքում մեր երկիրը մրցակցությանը չի դիմանա։ Մենք, օրինակ, նոր-նոր ենք սկսել հագուստ արտադրել, եթե թուրքական ապրանքները լցնեն, ճգնաժամ կսկսվի»,-ասում է Զավենը։
Նա հիշում է, թե ինչպես են մի քանի անգամ հայ գյուղացիները տուժել Թուրքիայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներկրման պատճառով, օրինակ` լոլիկի։ Ֆերմերը կարծում է, որ Հայաստանը պետք է հստակ սահմանափակումներ դնի։
© Sputnik / Aram NersesyanՍահմանամերձ Մարգարա գյուղը
Село Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Սահմանամերձ Մարգարա գյուղը
Ընդ որում, հաշտեցման մասին, նրա խոսքով, վաղ է խոսել։
«Մեր պապերից եկած մի լավ ասացվածք կա` թուրքի հետ շփվիր, բայց փայտը ձեռքից մի գցի»,-ասում է Զավենը։
Նա կարծում է, որ ներկա սերունդը պատրաստ չէ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը, պետք է ևս մի քանի տասնամյակ անցնի։ Զավենն ինքն էլ դեռ դժվարությամբ է դա պատկերացնում։
© Sputnik / Aram NersesyanՄարգարայի երեխաները
Молодые жители села Маргара - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Մարգարայի երեխաները
Միակ բանը, որում բոլոր հավաքվածները քիչ թե շատ համակարծիք են, այն է, որ սահմանը բացելիս գյուղացիների կարծիքը ոչ ոք չի հարցնի։
Լրահոս
0