https://armeniasputnik.am/20230214/baqun-der-2008in-mak-um-pvordzum-er-khckel-alma-ataji-hrchakagiry-ashvotjan-55343647.html
Բաքուն դեռ 2008–ին ՄԱԿ-ում փորձում էր «խցկել» Ալմա Աթայի հռչակագիրը. Աշոտյան
Բաքուն դեռ 2008–ին ՄԱԿ-ում փորձում էր «խցկել» Ալմա Աթայի հռչակագիրը. Աշոտյան
Աշոտյանի խոսքով` մինչ այս հայկական կողմն արդյունավետ և բովանդակալից կերպով ձախողել է Ադրբեջանի ջանքերը։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T23:30+0400
2023-02-14T23:30+0400
2023-02-14T23:34+0400
արմեն աշոտյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ալմաթի
պրահա
նիկոլ փաշինյան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախ
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/0f/27186957_0:0:1600:901_1920x0_80_0_0_7539a9edd472c406391607fd89c86319.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը վերջին տարիներին փորձել է միջազգային կառույցներում «խցկել» Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի հետ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, սակայն այդ փորձերը միշտ հանդիպել են հայկական դիվանագիտության արդյունավետ հակազդեցությանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Նա հրապարակել է 2008թ. դեկտեմբերի 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիևի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ նամակը, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:Աշոտյանի խոսքով` հայկական կողմը արդյունավետ և բովանդակալից կերպով ձախողել է Ադրբեջանի ջանքերը, և այդ փաստարկը երբեք չի դիտարկվել որպես հակամարտության կարգավորման սկզբունք։Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի գործող իշխանությունը այս հռչակագիրը դրել են շրջանառության մեջ՝ չնայած բոլոր զգուշացումներին ու կոչերին։ Այսպիսով, ըստ Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով իրականացրել է Ադրբեջանի երազանքը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Լավրովը մեկնաբանել է Պրահայի հանդիպումը և անդրադարձել Ղարաբաղի կարգավիճակի հարցին
ալմաթի
պրահա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/0f/27186957_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1589da8aaf0fb20110676fffdff80702.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան ադրբեջան երազանք աշոտյան ալմա աթայի հռչակագիր
նիկոլ փաշինյան ադրբեջան երազանք աշոտյան ալմա աթայի հռչակագիր
Բաքուն դեռ 2008–ին ՄԱԿ-ում փորձում էր «խցկել» Ալմա Աթայի հռչակագիրը. Աշոտյան
23:30 14.02.2023 (Թարմացված է: 23:34 14.02.2023) Աշոտյանի խոսքով` մինչ այս հայկական կողմն արդյունավետ և բովանդակալից կերպով ձախողել է Ադրբեջանի ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը վերջին տարիներին փորձել է միջազգային կառույցներում «խցկել» Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի հետ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, սակայն այդ փորձերը միշտ հանդիպել են հայկական դիվանագիտության արդյունավետ հակազդեցությանը։ Այս մասին «
Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հրապարակել է 2008թ. դեկտեմբերի 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիևի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ նամակը, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:
Աշոտյանի խոսքով` հայկական կողմը արդյունավետ և բովանդակալից կերպով ձախողել է Ադրբեջանի ջանքերը, և այդ փաստարկը երբեք չի դիտարկվել որպես հակամարտության կարգավորման սկզբունք։
Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի գործող իշխանությունը այս հռչակագիրը դրել են շրջանառության մեջ՝ չնայած բոլոր զգուշացումներին ու կոչերին։ Այսպիսով, ըստ Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով իրականացրել է Ադրբեջանի երազանքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: