00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյք են. Էստուկյանը հերքում է «հայ փրկարարների թալանի» մասին իր անունից տարածվող լուրերը

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀայ փրկարարները Թուրքիայում
Հայ փրկարարները Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Հայ փրկարարները Թուրքիայում
Բաժանորդագրվել
Էստուկյանը պատասխանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներով իր անունից շրջանառվող լուրերին` վստահեցնելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից տարածվող այն լուրերը, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։
Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում Էստուկյանի անունից լուրեր են տարածվում, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է մահացածների անձնական ու թանկարժեք իրերը։
«Ֆեյք լուրեր են դրանք` ես որևէ մեկին նման բան չեմ ասել։ Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում և այդ մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էստուկյանը։
Նա նշեց նաև, որ այսօր առավոտյան խոսել է Թուրքիայում գտնվող հայ փրկարարների հետ` նրանք կարող է այսօր իսկ վերադառնան, քանի որ փրկարարները խումբ առ խումբ արդեն հեռանում են Թուրքիայից։
Միաժամանակ, Էստուկյանը հայտնեց, որ հայ համայնքից ընդհանուր առմամբ 11 մարդ է զոհվել` անհետ կորածներ և փլատակների տակ մնացած հայեր այլևս չկան։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։ Զոհերի թիվն անցնում է 8500-ը։
Լրահոս
0