ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ԵՄ փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին

© Sputnik / Aram Nersesyan / ՀՀ փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
ՀՀ փաստաբանների պալատ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փաստաբանների պալատը որոշել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների դրսևորած հակաիրավական վարքագծի վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ՀՀ փաստաբանների պալատը դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով միջազգային կառույցների կոշտ արձագանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։

«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի հետևանքով ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձանց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 10–ին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարեց, որ ոստիկանները Էրեբունու բաժնում փետրվարի 9–ին ծեծել են անչափահաս պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։
Ոստիկանությունը փետրվարի 14-ին պարզաբանում ներկայացրեց` վստահեցնելով, որ օպերլիազորներն են բռնության ենթարկվել, ոչ թե փաստաբանները։
Լրահոս
0