https://armeniasputnik.am/20230214/hhn-rd-gvortsynkerneri-het-qnnarkum-e-bvolvor-khndirnery-grigvorjany-em-araqelutjan-masin-55316183.html
ՀՀ–ն ՌԴ գործընկերների հետ քննարկում է բոլոր խնդիրները. Գրիգորյանը` ԵՄ առաքելության մասին
ՀՀ–ն ՌԴ գործընկերների հետ քննարկում է բոլոր խնդիրները. Գրիգորյանը` ԵՄ առաքելության մասին
ԱԽ քարտուղարի խոսքով` առկա անվտանգային համակարգերը չեն գործում, ուստի Երևանը հրավիրել է եվրոպացի դիտորդների։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T15:42+0400
2023-02-14T15:42+0400
2023-02-14T15:43+0400
եմ առաքելություն
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/17/54206472_0:0:1280:720_1920x0_80_0_0_96d74dbf1a192dec553100533058a3c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ։Նա նշեց, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։«Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասաց նա։ Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունըԱվելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել երկամյա մանդատով Հայաստան գործուղվող քաղաքացիական նոր առաքելության ձևավորմանը։ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից, կներառի մոտ 100 մարդ, այդ թվում՝ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Առաքելության նպատակն է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումը, տեղում վստահության ձևավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր պայմանների ապահովումը։Այն կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/17/54206472_160:0:1120:720_1920x0_80_0_0_9113a62df90727d9507cacf30570bcb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եմ առաքելություն, հայաստան, ադրբեջան
եմ առաքելություն, հայաստան, ադրբեջան
ՀՀ–ն ՌԴ գործընկերների հետ քննարկում է բոլոր խնդիրները. Գրիգորյանը` ԵՄ առաքելության մասին
15:42 14.02.2023 (Թարմացված է: 15:43 14.02.2023) ԱԽ քարտուղարի խոսքով` առկա անվտանգային համակարգերը չեն գործում, ուստի Երևանը հրավիրել է եվրոպացի դիտորդների։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ։
«Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը չեն գործում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու համար»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։
Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։
«Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասաց նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։
Հիշեցնենք, որ
հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել երկամյա մանդատով Հայաստան գործուղվող քաղաքացիական նոր առաքելության ձևավորմանը։
Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից, կներառի մոտ 100 մարդ, այդ թվում՝ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։
Առաքելության նպատակն է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումը, տեղում վստահության ձևավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր պայմանների ապահովումը։
Այն կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, ։