00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնակամ կառույցների գրանցումը «թանկ է նստել», քանի որ թողել են վերջին օրվան. պաշտոնյա

© Sputnik / Asatur YesayantsԱպօրինի կառույց
Ապօրինի կառույց  - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Ապօրինի կառույց . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարզային քաղաքներում շինությունների գրանցման ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանում 2022 թ. հաշվառվել է 26615 ինքնակամ կառույց, որից 16264-ը՝ Երևանում։ Այս թիվը Կադաստրի կոմիտեն ամփոփել է Երևանում ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի ավարտից հետո։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը։
Մասնագետը պարզաբանեց, որ խոսքն ավտոտնակների, բնակելի շենքերին կից կառույցների և արտադրական շինությունների մասին է։
Նա հիշեցրեց, որ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը սկսվել է 2022 թվականից։ Երևանում այն արդեն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ին։
«Հիմնականում, քաղաքացիները սպասում են և վերջնաժամկետին մոտ օրերին են գալիս կատարելու իրենց հաշվառումը։ Եթե տարվա մյուս ամիսներին ամսական 1500 գրանցում էինք ունենում, ապա դեկտեմբերին մենք 7500 գրանցում ենք կատարել, որոնցից 6600–ը Երևանում էր»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա քաղաքներում շինությունների գրանցման ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
«Քաղաքացիներին հորդորում եմ ավելի ակտիվ լինել կուտակումներից ու գնաճից խուսափելու համար»,– ասաց Գևորգ Մանուկյանը։
Նշենք, որ 2022թ.–ի դեկտեմբերին Երևանում գրանցումից առաջ պահանջվող չափագրումներ կատարող որոշ կազմակերպություններ ու անհատներ կտրուկ բարձրացրեցին իրենց ծառայությունների գները` բարձր պահանջարկի պատճառով (50 հազար դրամից մինչև 300 հազար դրամ - խմբ.)։
Ամփոփելով 2022թ.–ին մարզերում տեղի ունեցած գրանցումները` Գևորգ Մանուկյանը նշեց, որ ամենապասիվ մարզերը Վայոց ձորն ու Տավուշն են եղել, գրանցվել է 200-350 ինքնակամ կառույց։ Իսկ ամենաակտիվ մարզերը Արմավիրն ու Կոտայքն են։
Տանիքներում շենք ու տուն են կառուցել. համատիրությունները կքանդեն ինքնակամ կառույցները
«Գործընթացի ակտիվացում դեռևս երկրում չի նկատվում։ Հավանաբար, նույն խնդիրն ինչ Երևանում, կունենանք տարվերջին մարզերում»,– ասաց նա։
Այս գործընթացը, ըստ պաշտոնյայի, կկարգավորի ոլորտը` կկոնկրետացվի անշարժ գույքի ռեսուրսը երկրում, ինքնակամ կառույցների հստակ թիվ կլինի և կկանխի նոր ինքնակամ կառույցների իրականացումը։
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը չբացառեց, որ կարող են ընդունվել նորմատիվ-իրավական ակտեր ինքնակամ կառույցների օրինականացման համար, սակայն առանց նախնական գրանցման օրինականացումը հնարավոր չի լինի:
Լրահոս
0