Իրանը Չինաստանի հետ համագործակցության վերաբերյալ շուրջ 20 փաստաթուղթ կստորագրի․ նախարար

© Photo : MOHAMMAD JAVAD OSTAD / official site of the President of IRIԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին` Պեկինում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին` Պեկինում - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրամշակված փաստաթղթերը կստորագրվեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի` Պեկին կատարած այցի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Իրանական կողմը Չինաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության մասին շուրջ 20 փաստաթուղթ կստորագրի։ Sharq պարբերականի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։
«Իրանի և Չինաստանի միջև Համապարփակ համագործակցության մասին 25-ամյա համաձայնագրի իրագործման նպատակով ներկայացվել է շուրջ 20 փաստաթղթի լրամշակման բազա»,-նշել է Հանդուզին:
Այդ փաստաթղթերը պետք է ստորագրվեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի` Պեկին կատարած այցի ժամանակ։
Խանդուզիի խոսքով՝ Իրանի նախագահի այցը Չինաստան` դարձել է վերջին երկու տարվա ընթացքում նշանակությամբ երկրորդը 2022 թվականի սկզբին Մոսկվա կատարած այցից հետո: Նա նշել է, որ նման հանդիպումներն անցկացվում են «տարածաշրջանային հիմնական տնտեսական գործընկերների հետ Իրանի ռազմավարական հարաբերությունների զարգացման քաղաքականության» շրջանակում:
Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պետական այցով գտնվում է Չինաստանում։ Նա այնտեղ կլինի մինչև փետրվարի 16-ը: Ռայիսին արդեն բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Լրահոս
0