https://armeniasputnik.am/20230214/karen-brutjany-hndkastanum-qnnarkel-e-razmakan-hamagvortsakcutjan-yndlajnman-harcy-55315693.html
Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը
Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Հնդկաստանում մասնակցելու է պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված համաժողովին։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T15:30+0400
2023-02-14T15:30+0400
2023-02-14T15:45+0400
հայաստան
հնդկաստան
համաժողով
ցուցահանդես
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0e/55314201_0:38:1258:746_1920x0_80_0_0_a72e17d4240dfd4991cf0548b49f51f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհը քննարկել են հայ–հնդկական ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Բրուտյանն աշխատանքային այցով է մեկնել Հնդկաստան։Նշվում է, որ փոխնախարարը Հնդկաստան է մեկնել` մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0e/55314201_0:0:1258:944_1920x0_80_0_0_d9ab426a6d646ca13a5a080f5a1373f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, համաժողով, ցուցահանդես
հայաստան, հնդկաստան, համաժողով, ցուցահանդես
Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը
15:30 14.02.2023 (Թարմացված է: 15:45 14.02.2023) ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Հնդկաստանում մասնակցելու է պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհը քննարկել են հայ–հնդկական ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունների հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Բրուտյանն աշխատանքային այցով է մեկնել Հնդկաստան։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փոխնախարարը Հնդկաստան է մեկնել` մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:
Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսին
հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։
Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։
Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում: