00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա. Արմեն Գրիգորյան

© Sputnik / Aram NersesyanԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանն այս պահին աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ադրբեջանի փոխանցած տեքստի վրա մենք աշխատել ենք, փոխանցել, հետո ադրբեջանական կողմն է աշխատել ու կրկին փոխանցել մեզ։ Այժմ հայկական կողմն է աշխատում և կարծում եմ, որ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի ու պատրաստ կլինենք փոխանցել այն ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց կարծում եմ հանրությունն այդ մասին տեղյակ կլինի»,– նշեց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց` խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի համար սկզբունքային է, որպեսզի խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի։
«Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության և իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնային է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
Լրահոս
0