https://armeniasputnik.am/20230214/pashinjann-yndunel-e-hndkastani-heracvogh-despanin-55320555.html
Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի հեռացող դեսպանին
Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի հեռացող դեսպանին
Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T16:29+0400
2023-02-14T16:29+0400
2023-02-14T16:30+0400
հնդկաստան
հայաստան
դեսպան
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0e/55319719_0:129:1600:1029_1920x0_80_0_0_cd7b6564899500c8f43eb3cdd3fb1230.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ քննարկել է հայ–հնդկական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:Նշենք, որ այս ընթացքում Դևալին ընդունել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0e/55319719_78:0:1499:1066_1920x0_80_0_0_0d29306088fb2523310e3047da87baf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հնդկաստան, հայաստան, դեսպան, նիկոլ փաշինյան
հնդկաստան, հայաստան, դեսպան, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի հեռացող դեսպանին
16:29 14.02.2023 (Թարմացված է: 16:30 14.02.2023) Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ քննարկել է հայ–հնդկական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այս ընթացքում Դևալին ընդունել են նաև
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ
նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։