00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծեծ ու դանակահարություն Երևանի թիվ 47 երթուղու ավտոբուսում. 2 տղամարդ է կալանավորվել

© Sputnik / Asatur YesayantsВодитель автобуса в Ереване
Водитель автобуса в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Բաժանորդագրվել
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղևորին վիճաբանության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. 53 և 23 տարեկան տղամարդիկ կալանավորվել են ավտոբուսում 46-ամյա ուղևորին վիճաբանության ժամանակ ծեծելու ու դանակահարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2023թ․–ի հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում։ Երևանի 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում ուղևորներից երկուսը տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և խաթարել երթուղային ավտոբուսում գտնվող ուղևորների անդորրը։ Ավտոբուսում գտնվող ուղևորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և կատարել խուլիգանություն։
«Խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղևորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ուղևորի մարմնի տարբեր մասերին, իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղևորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքից հետո նշված երկու անձինք դիմել էին փախուստի:
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրանց ինքնությունը։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղևորին վիճաբնության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից
53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով` խուլիգանություն զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես առարկայի սպառնալիքով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով` առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Իսկ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դրանք բավարարվել են:
Լրահոս
0