Զոդի կամրջի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գնացքին

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԶոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատահարը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Փետրվարի 13-ին, ժամը 20։28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։
Լրահոս
0