https://armeniasputnik.am/20230214/zvoramasi-kacarani-hrdehi-gvortsvov-meghadrjal-eghishe-hakvobjann-ajsor-kvirahatvi-55294516.html
Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի
Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի
Հրդեհիծ տուժած երրորդ զինծառայողը, որ գտնվում էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, արդեն տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T11:06+0400
2023-02-14T11:06+0400
2023-02-14T11:09+0400
հրդեհ
զորամաս
սպա
վիրահատություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54037702_0:0:1600:901_1920x0_80_0_0_0968d9dc96998eba574f34103585d1e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։Նա հավելեց, որ կապիտանի վիճակն այս պահին կայուն է։«Կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում»,– նշեց Կարինե Բաբայանը։Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նշեց նաև, որ նախորդ շաբաթ վիրահատությանը ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակը նույնպես կայուն է։Հրդեհիծ տուժած երրորդ զինծառայողը, որ գտնվում էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, արդեն տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Եղիշե Հակոբյանի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի նկատմամբ։Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54037702_159:0:1582:1067_1920x0_80_0_0_8d49e81de4c0d45b6e72ec317b480207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հրդեհ, զորամաս, սպա, վիրահատություն
հրդեհ, զորամաս, սպա, վիրահատություն
Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի
11:06 14.02.2023 (Թարմացված է: 11:09 14.02.2023) Հրդեհիծ տուժած երրորդ զինծառայողը, որ գտնվում էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, արդեն տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Նա հավելեց, որ կապիտանի վիճակն այս պահին կայուն է։
«Կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում»,– նշեց Կարինե Բաբայանը։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նշեց նաև, որ նախորդ շաբաթ վիրահատությանը ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակը նույնպես կայուն է։
«Վիրահատությունը շատ հաջող է անցել, մի փոքր խնդիր ուներ ականջների հետ, այրվածքները շատ խորն էին, բայց ընդհանուր լավ է»,– նշեց նա։
Հրդեհիծ տուժած երրորդ զինծառայողը, որ գտնվում էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, արդեն տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Եղիշե Հակոբյանի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի
հրամանատարի նկատմամբ։