00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն դարձել է ՀՀ–ի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը. փորձագետը` հետազոտության մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սաֆարյան
Արամ Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Արամ Սաֆարյան
Բաժանորդագրվել
Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը 2023 թվականին 5-7 տոկոս տնտեսական աճ ապահովելու շանսեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. 2022 թվականին ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում այս հայտարարությունն արեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին` ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» տնտեսական հետազոտության արդյունքները
Նրա խոսքով` 2022 թվականին ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանից արտահանման 47%-ը և դեպի երկիր ներմուծման 31%-ը։ Միաժամանակ նա ընդգծեց ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մեծ ներուժը։ Հատկապես սրընթաց աճում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ոչ միայն ռազմավարական դաշնակիցն է, այլև կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը։
«Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է»,- ասաց Սաֆարյանը։
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2,9 անգամ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:
ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է գրեթե 19%–ով. տվյալներ
Փորձագետի խոսքով` միության երկրների հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար: Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամբողջ ընթացքում միության երկրներ արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ:
Ըստ Սաֆարյանի` 2023 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճի տեմպերը կարող են փոքր-ինչ նվազել, սակայն Հայաստանը կարող է ցուցանիշները հասցնել 5-7%–ի։ Դրան կնպաստեն այն գիտական-փորձագիտական քննարկումները, որոնք կազմակերպում է ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը, և միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման ուղիների որոնումները։
Լրահոս
0