Անձնագրայինի աշխատակիցները կաշառք են ուզել գործարքների համար. ԱԱԾ–ի բացահայտումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անձնագրայինի աշխատակիցներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսը տնային կալանքի ենթարկվել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր է բացահայտել։
Կառույցը փաստական տվյալներ է ստացել, որ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառքներ են ստացել:
Նախաքննություն իրականացնելու նպատակով նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։
«Բացի այդ, 2023թ. փետրվարի 6-ին ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ։ Այնտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից կաշառ է պահանջել»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ պաշտոնյաները ապրանք ներկրողներից կաշառք են վերցրել. ԱԱԾ–ն 12-ին ձերբակալել է
Նշվում է նաև, որ փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակում ՀՀ հիշյալ քաղաքացին քիմիական միջոցներով նախապես մշակված կաշառք-գումարը տվել է Ա.Ս-ին։ Դրանից հետո վերջինս ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է նաև Լ.Հ-ն։ Դատարանի որոշմամբ Լ.Հ-ն կալանավորվել է, իսկ Ա.Ս-ն` տնային կալանքի ենթարկվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0