https://armeniasputnik.am/20230215/ankarajum-meknarkel-e-ararat-mirzvojani-ev-mevlut-chavushoghlui-handipumy-55356199.html
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T12:49+0400
2023-02-15T12:49+0400
2023-02-15T12:54+0400
հայաստան
արարատ միրզոյան
մևլութ չավուշօղլու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0c/39684815_0:0:1601:901_1920x0_80_0_0_04c4e1e31d1c4f4a9bb19f2b7faae187.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0c/39684815_42:0:1463:1066_1920x0_80_0_0_925191d0c902c4dfc8bb336772f5f59b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու
հայաստան, արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
12:49 15.02.2023 (Թարմացված է: 12:54 15.02.2023) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է
«Արմենպրես» գործակալությունը։
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:
Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը
Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր
Չավուշօղլուի հետ։