00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:50
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:58
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունն իրեղեն ապացույցները պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին

© Photo : official site of MESCS of RA Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը
Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը  - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Բաժանորդագրվել
Այդ իրերը, որոնք մշակութային արժեք են հանդիսանում, տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը 2023 թվականի փետրվարի 15-ին պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MESCS of RA Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը
Музейные экспонаты, переданные в Музей истории Армении (15 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը
Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
© Photo : official site of MESCS of RA ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը
Генеральный прокурор Анна Вардапетян и министр ОНКС Жанна Андреасян на презентации музейных экспонатов, переданных в Музей истории Армении (15 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը
Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասք (շաքարաման և վեց բաժակակալ):
«Հաշվի առնելով իրեղեն ապացույցների պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»,– ասել է Վարդապետյանը։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ գնահատելի նախաձեռնության և արժեքներն իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար:
© Photo : official site of MESCS of RA ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Генеральный прокурор Анна Вардапетян и министр ОНКС Жанна Андреасян на презентации музейных экспонатов, переданных в Музей истории Армении (15 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են սրտացավությունը, և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝ մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով»,- ասել է Անդրեասյանը:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը:
2022–ի տարեվերջին կառավարության որոշմամբ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էլ կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: Նա ընդգծել է, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում։
Ցուցահանդեսը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված, մշակութային արժեք հանդիսացող արծաթե 26 իր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
Լրահոս
0