00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե գյուղատնտեսությունը թվայնացված է, ուրեմն ես չինարենի լավագույն մասնագետն եմ. տնտեսագետ

© Sputnik / Asatur YesayantsԹաթուլ Մանասերյան
Թաթուլ Մանասերյան - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Բաժանորդագրվել
Տնտեսագետը նշում է, որ երկրի տնտեսության վիճակի մասին ամենապերճախոս կերպով վկայում է գյուղատնտեսության վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանում կոռուպցիայի աճող մակարդակը խանգարում է 2022 թվականի արդյունքներով ֆինանսական բարձր ցուցանիշները լիարժեք օգտագործել տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար։ Այսպիսի կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է։ Տնտեսության բոլոր ճյուղերի համարժեք զարգացումն առաջին հերթին ենթադրում է մրցակցության առկայություն։ Սակայն կոռուպցիան խեղդում է մրցակցությունը»,-նկատել է փորձագետը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ կոռուպցիան միայն մեկ ընկերության մասնակցությամբ մրցույթները կամ կաշառակերությունը չեն։ Նրա խոսքով` մեր երկրում ամենուր նկատվում է մի պատկեր, երբ ազդեցիկ պաշտոնյաների հարազատներն ու մտերիմները ղեկավար են նշանակվում այն ոլորտներում, որոնցից բացարձակ չեն հասկանում։
Ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ ամենամյա տնտեսական հետազոտության արդյունքները` Մանասերյանը նշել է, որ 2022 թվականի 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն այնքան էլ ճշգրիտ չի արտացոլում երկրի տնտեսության վիճակը։
ԵԱՏՄ-ն դարձել է ՀՀ–ի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը. փորձագետը` հետազոտության մասին
Նրա խոսքով`գյուղատնտեսության օրինակով կարելի է հստակ ասել, թե իրականում որտեղ է գտնվում մեր տնտեսությունը, ինչպիսին է իրավիճակն իրական հատվածում։ Մանասերյանը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում չնչին 0,4 տոկոս աճը պետք է մտահոգիչ լինի, քանի որ երկրի բնակչության կեսից ավելին ապրում է գյուղական համայնքներում և, համապատասխանաբար, հենց այնտեղ է կենտրոնացված աշխատուժի մեծ մասը:
«Ինչպե՞ս կարելի էր այդքան ցածր արտադրողականություն թույլ տալ: ՄԱԿ-ի կայքում կա տեղեկատվություն` հիմնված Հայաստանի կառավարության զեկույցի վրա, որում ասվում է, որ գյուղատնտեսությունը հանրապետությունում թվայնացված է: Եթե այդպես է, ուրեմն ես չինարենի լավագույն մասնագետն եմ աշխարհում»,-դժգոհում է տնտեսագետը։
Նրա կարծիքով` եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ապրանքաշրջանառության աճը և հետխորհրդային երկրներում հայկական գյուղմթերքի նկատմամբ ավանդաբար դրական վերաբերմունքը, ոչ մի 14,2 տոկոս աճի մասին խոսք լինել չէր կարող։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվությունը, նախնական տվյալներով, կազմել է 14,2 տոկոս: Որոշ փորձագետների կարծիքով` Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շուրջ 3/4-ն ապահովել են ռուս ռելոկանտները և հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան։
Լրահոս
0