https://armeniasputnik.am/20230215/iranic-hajastan-pvordzel-en-deghvorajq-tskhakhvot-dizvareliq-teghapvokhel-55374632.html
Անօրինական դեպքեր. Իրանից Հայաստան փորձել են դեղորայք, ծխախոտ, դիզվառելիք տեղափոխել
Անօրինական դեպքեր. Իրանից Հայաստան փորձել են դեղորայք, ծխախոտ, դիզվառելիք տեղափոխել
ՊԵԿ–ը բացահայտված դեպքերից ուշագրավ է համարում արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային... 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T16:49+0400
2023-02-15T16:49+0400
2023-02-15T17:05+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
դեղ
ծխախոտ
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55371898_0:42:801:492_1920x0_80_0_0_dacb0ee3950da2f901ed3319c0b2bf6d.jpg
Վերջին ամիսներին Իրանից Հայաստան ապօրինի ճանապարհով փորձել են ծխախոտ, դիզվառելիք, թանկարժեք դեղորայք և համակարգչային տեխնիկա անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ ապօրինի տեղափոխման դեպքերը կանխվել են Իրանից «Ագարակ» պետական պետական սահմանային անցակետում։Նշվում է, որ Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։Մեկ այլ դեպքով էլ իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից է հայտնաբերվել մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։Նշված դեպքերի կապակցությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313 և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ փորձել են ավելի քան 1կգ ոսկի տեղափոխել«Երկու այլ դեպքով էլ` Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար»,–ասվում ՊԵԿ–ի հաղորդագրությունում։Կոմիտեն բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ է համարում Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։«Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում»,– նշում է ՊԵԿ–ը։Բացահայտվել են նաև թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55371898_44:0:755:533_1920x0_80_0_0_0ce3c8fe99a22a7721889d02d79d6377.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դեղ, ծխախոտ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դեղ, ծխախոտ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Անօրինական դեպքեր. Իրանից Հայաստան փորձել են դեղորայք, ծխախոտ, դիզվառելիք տեղափոխել
16:49 15.02.2023 (Թարմացված է: 17:05 15.02.2023) ՊԵԿ–ը բացահայտված դեպքերից ուշագրավ է համարում արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։
Վերջին ամիսներին Իրանից Հայաստան ապօրինի ճանապարհով փորձել են ծխախոտ, դիզվառելիք, թանկարժեք դեղորայք և համակարգչային տեխնիկա անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ ապօրինի տեղափոխման դեպքերը կանխվել են Իրանից «Ագարակ» պետական պետական սահմանային անցակետում։
Նշվում է, որ Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։
Մեկ այլ դեպքով էլ իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից է հայտնաբերվել մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։
Նշված դեպքերի կապակցությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313 և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:
«Երկու այլ դեպքով էլ` Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար»,–ասվում ՊԵԿ–ի հաղորդագրությունում։
Կոմիտեն բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ է համարում Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։
«Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում»,– նշում է ՊԵԿ–ը։
Բացահայտվել են նաև թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։