«Մեր հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով». Միրզոյանը` Թուրքիա կատարած այցի մասին
15:54 15.02.2023 (Թարմացված է: 16:01 15.02.2023)
© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն

Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է հայ–թուրքական սահմանի բացմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի իր գործընկերոջը` Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Գրառմանը կից նա նաև Չավուշօղլուի հետ լուսանկարներ է հրապարակել։
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում` կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Our meeting today is determined by disaster that claimed many lives,however, being in Türkiye at this difficult moment,I would like to reiterate readiness &willingness of🇦🇲build peace in reg, establish dip rels &fully open border btw #Armenia & #Türkiye. ➡️https://t.co/BYdVbSMtVu pic.twitter.com/1htjeSAvhy
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) February 15, 2023
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։