https://armeniasputnik.am/20230215/mez-hamar-khvort-che-ajn-vishty-vorn-ajcelel-e-turqiaji-hazaravvor-yntaniqnerin-mirzvojan-55361657.html
«Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին». Միրզոյան
«Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին». Միրզոյան
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտգործնախարարին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T13:47+0400
2023-02-15T13:47+0400
2023-02-15T14:07+0400
հայաստան
արարատ միրզոյան
թուրքիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55357538_0:0:1601:901_1920x0_80_0_0_fd12863258108d161962e06113cf5a99.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավատացած է, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի հանդեպ չպետք է անտարբեր մնա, և հենց այդ սկզբունքով է ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշել Թուրքիա ուղարկել հումանիտար օգնություն և փրկարարներ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Միրզոյանը։Նրա խոսքով` աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Չավուշօղլուին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։ Միաժամանակ նա նշեց` ուրախ է, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում` փրկել մարդկային կյանքեր։«Խորհրդանշանական եմ համարում, որ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման»,– ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա է ուղարկել փետրվարի 11-ին, երկրորդը` այսօր։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55357538_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f9029f675d0d3e1fda1701ec9cc183b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, թուրքիա
հայաստան, արարատ միրզոյան, թուրքիա
«Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին». Միրզոյան
13:47 15.02.2023 (Թարմացված է: 14:07 15.02.2023) Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտգործնախարարին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավատացած է, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի հանդեպ չպետք է անտարբեր մնա, և հենց այդ սկզբունքով է ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշել Թուրքիա ուղարկել հումանիտար օգնություն և փրկարարներ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Միրզոյանը։
«ՀՀ անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությունը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին։ Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988-ի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից` դառնալով համամարդկային ողբերգություններ»,–ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով` աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Չավուշօղլուին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։ Միաժամանակ նա նշեց` ուրախ է, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում` փրկել մարդկային կյանքեր։
«Խորհրդանշանական եմ համարում, որ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը
Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր
Չավուշօղլուի հետ։